26 Հոկտեմբերի 2017, 1395 - Ն
ԴՆԹ-Ի ՈՐՈՇՄԱՆ (ՆԵՐԱՌՅԱԼ` ՆՄՈՒՇԱՌՄԱՆ) ԿԱՐԳԸ ԵՎ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 9-Ի N 351-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն
Հիմք ընդունելով «Մարդու վերարտադրողական առողջության և վերարտադրողական իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 15-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Սահմանել ԴՆԹ-ի որոշման (ներառյալ` նմուշառման) կարգը և ժամկետները՝ համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մարտի 9-ի «Պահպանության ժամկետների նշումով արխիվային փաստաթղթերի օրինակելի ցանկը հաստատելու մասին» N 351-Ն որոշման հավելվածի աղյուսակը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 554.1-ին կետով.
«554.1. ԴՆԹ-ի թեստավորման եզրակացություն մշտ.»:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: