Կառավարության որոշումներ

2 Նոյեմբերի 2017, 1393 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի օգոստոսի 18-ի «Քիմիական աղտոտվածության օջախներում փրկարարական աշխատանքների իրականացման կարգը հաստատելու մասին» N 942-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները՝
1) նախաբանը «Ղեկավարվելով» բառից հետո լրացնել «Փրկարարական ծառայության կանոնագիրքը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 120-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, ինչպես նաև» բառերով.
2) հավելվածի II գլխի`
ա. 5-րդ կետի 1-ին ենթակետից, 6-րդ կետից, III գլխի 15-րդ կետի 8-րդ և 10-րդ ենթակետերից, IV գլխի 16-րդ կետի 1-ին ենթակետից, 17-րդ կետի 1-ին ենթակետից հանել «տարածքային կառավարման և» բառերը,
բ. 5-րդ կետի 6-րդ ենթակետում, 12-րդ կետում, III գլխի 15-րդ կետի 10-րդ ենթակետում «Տրանսպորտի և կապի» բառերը փոխարինել «Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների» բառերով:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի օգոստոսի 18-ի «Ռադիոակտիվ աղտոտվածության օջախներում փրկարարական աշխատանքների իրականացման կարգը հաստատելու մասին» N 943-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները՝
1) նախաբանը «Ղեկավարվելով» բառից հետո լրացնել «Փրկարարական ծառայության կանոնագիրքը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 120-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, ինչպես նաև» բառերով.
2) որոշման 2-րդ կետից, հավելվածի I գլխի 3-րդ կետի 1-ին ենթակետից, 4-րդ կետից, IV գլխի 26-րդ կետից հանել «տարածքային կառավարման և» բառերը, իսկ I գլխի 4-րդ կետում, 5-րդ կետի 1-ին ենթակետում, II գլխի 21-րդ կետում, IV գլխի 26-րդ կետում, V գլխի 40, 41, 42, 43, 45, 48, 50 և 51-րդ կետերում «ՏԿԱԻՆ» հապավումը փոխարինել «ԱԻՆ» հապավումով.
3) հավելվածի I գլխի`
ա. 3-րդ կետի 5-րդ ենթակետում, 5-րդ կետի 5-րդ ենթակետում «էկոնոմիկայի» բառը փոխարինել «տնտեսական զարգացման և ներդրումների» բառերով,
բ. 3-րդ կետի 6-րդ ենթակետում, 5-րդ կետի 6-րդ ենթակետում «էներգետիկայի» բառը փոխարինել «էներգետիկ ենթակառուցվածքների» բառերով,
գ. 3-րդ կետի 7-րդ ենթակետում «քաղաքաշինության նախարարությունը» բառերը փոխարինել «կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեն» բառերով, իսկ 5-րդ կետի 7-րդ ենթակետում «քաղաքաշինության նախարարության» բառերը փոխարինել «կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեի» բառերով,
դ. 3-րդ կետի 8-րդ ենթակետում, 5-րդ կետի 8-րդ ենթակետում «տրանսպորտի և կապի» բառը փոխարինել «տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների» բառերով:
3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի օգոստոսի 18-ի «Կենսաբանական վարակվածության օջախներում փրկարարական աշխատանքների իրականացման կարգը հաստատելու մասին» N 967-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները՝
1) նախաբանը «Ղեկավարվելով» բառից հետո լրացնել «Փրկարարական ծառայության կանոնագիրքը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 120-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով, ինչպես նաև» բառերով.
2) հավելվածի I գլխի 4-րդ կետից, II գլխի 5-րդ կետի I-ին ենթակետից, 6-րդ կետից, III գլխի 14-րդ կետի 7-րդ ենթակետից, IV գլխի 15-րդ կետի 1-ին ենթակետից, 16-րդ կետի 1-ին ենթակետից հանել «տարածքային կառավարման և» բառերը.
3) հավելվածի II գլխի 5-րդ կետի 6-րդ ենթակետում, 11-րդ կետում, III գլխի 14-րդ կետի 7-րդ ենթակետում «տրանսպորտի և կապի» բառը փոխարինել «տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների» բառերով:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։