5 Հոկտեմբերի 2017, 1373 - Ն
ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿ ՎՃԱՐՈՂՆԵՐԻ (ԲԱՑԱՌՈՒԹՅԱՄԲ ԲԱՆԿԵՐԻ, ՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՇՈՒԿԱՅԻ ՄԱՍՆԱԳԻՏԱՑՎԱԾ ԱՆՁԱՆՑ) ԴԵԲԻՏՈՐԱԿԱՆ ՊԱՐՏՔԵՐԻ ՀՆԱՐԱՎՈՐ ԿՈՐՈՒՍՏՆԵՐԻ ՊԱՀՈՒՍՏԻ (ՊԱՀՈՒՍՏԱՖՈՆԴԻ) ՁԵՎԱՎՈՐՄԱՆ, ԴԵԲԻՏՈՐԱԿԱՆ ՈՒ ԿՐԵԴԻՏՈՐԱԿԱՆ ՊԱՐՏՔԵՐԻ ԱՆՀՈՒՍԱԼԻ ՃԱՆԱՉՄԱՆ ԵՎ ԴՈՒՐՍԳՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 2052-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասի «ժե» և «ժզ» ենթակետերին ու 18-րդ հոդվածին, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 109-րդ հոդվածի 4-րդ մասի 11-րդ կետին և 123-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հաստատել`
1) շահութահարկ վճարողների դեբիտորական պարտքերի (բացառությամբ բանկերի, վարկային կազմակերպությունների, ապահովագրական ընկերությունների և արժեթղթերի շուկայի մասնագիտացված անձանց, ջրօգտագործող հարկ վճարողների կողմից ոռոգման ջրի մատակարարման դիմաց ֆիզիկական անձանց մասով առաջացած դեբիտորական պարտքերի, խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման ծառայություններ մատուցող հարկ վճարողների կողմից խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման ծառայությունների դիմաց ֆիզիկական անձանց մասով առաջացած դեբիտորական պարտքերի, էլեկտրական էներգիայի առուվաճառք իրականացնող` էլեկտրական էներգիա բաշխող լիցենզավորված հարկ վճարողների կողմից էլեկտրաէներգիայի մատակարարման դիմաց ֆիզիկական անձանց մասով առաջացած դեբիտորական պարտքերի, բնական գազի առուվաճառք իրականացնող` բնական գազ բաշխող լիցենզավորված հարկ վճարողների կողմից բնական գազի մատակարարման դիմաց ֆիզիկական անձանց մասով առաջացած դեբիտորական պարտքերի, բնակչությանը մատուցվող ներտնային գազասպառման համակարգերի տեխնիկական սպասարկման դիմաց ֆիզիկական անձանց մասով առաջացած դեբիտորական պարտքերի) հնարավոր կորուստների պահուստի (պահուստաֆոնդի) ձևավորման, դեբիտորական ու կրեդիտորական պարտքերի անհուսալի ճանաչման և դուրսգրման կարգը` համաձայն N 1 հավելվածի.
2) ջրօգտագործող հարկ վճարողների կողմից ոռոգման ջրի մատակարարման դիմաց ֆիզիկական անձանց մասով առաջացած դեբիտորական պարտքերի անհուսալի ճանաչման և դուրսգրման կարգը` համաձայն N 2 հավելվածի.
3) խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման ծառայություններ մատուցող հարկ վճարողների կողմից խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման ծառայությունների դիմաց ֆիզիկական անձանց մասով առաջացած դեբիտորական պարտքերի, էլեկտրական էներգիայի առուվաճառք իրականացնող` էլեկտրական էներգիա բաշխող լիցենզավորված հարկ վճարողների կողմից էլեկտրաէներգիայի մատակարարման դիմաց ֆիզիկական անձանց մասով առաջացած դեբիտորական պարտքերի, բնական գազի առուվաճառք իրականացնող` բնական գազ բաշխող լիցենզավորված հարկ վճարողների կողմից բնական գազի մատակարարման դիմաց ֆիզիկական անձանց մասով առաջացած դեբիտորական պարտքերի, բնակչությանը մատուցվող ներտնային գազասպառման համակարգերի տեխնիկական սպասարկման դիմաց ֆիզիկական անձանց մասով առաջացած դեբիտորական պարտքերի հնարավոր կորուստների պահուստի (պահուստաֆոնդի) ձևավորման, անհուսալի ճանաչման և դուրսգրման կարգը` համաձայն N 3 հավելվածի:
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 19-ի «Կազմակերպությունների (բացառությամբ բանկերի և ապահովագրական ընկերությունների) դեբիտորական պարտքերի հնարավոր կորուստների պահուստի (պահուստաֆոնդի) ձևավորման, դեբիտորական ու կրեդիտորական պարտքերի անհուսալի ճանաչման և դուրսգրման կարգը հաստատելու մասին» N 2052-Ն որոշումը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2018 թվականի հունվարի 1-ից և տարածվում է նաև՝
1) 2017 թվականի հունվարի 1-ից մինչև 2018 թվականի հունվարի 1-ը «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասի «ժե» և «ժզ» ենթակետերով ու 18-րդ հոդվածով նախատեսված հարաբերությունների վրա այն մասով, որ մասով այդ հարաբերությունները կարգավորված չեն Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 19-ի «Կազմակերպությունների (բացառությամբ բանկերի և ապահովագրական ընկերությունների) դեբիտորական պարտքերի հնարավոր կորուստների պահուստի (պահուստաֆոնդի) ձևավորման, դեբիտորական ու կրեդիտորական պարտքերի անհուսալի ճանաչման և դուրսգրման կարգը հաստատելու մասին» N 2052-Ն որոշմամբ.
2) 2016 թվականի հունվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա՝ էլեկտրական էներգիայի առուվաճառք իրականացնող` էլեկտրական էներգիա բաշխող լիցենզավորված անձանց մասով:
Հավելված