Կառավարության որոշումներ

2 Նոյեմբերի 2017, 1383 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ՆՈՅԵՄԲԵՐՅԱՆԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻՆ ԳՈՒՅՔ ՆՎԻՐԱԲԵՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 605-րդ և «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանն ամրացված (անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման վկայական` N 23122016-11-0005)՝ Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Նոյեմբերյան քաղաքի Շիրազի փողոց N 39 հասցեում գտնվող` 1659.28 քառ. մետր մակերեսով, 1090000 դրամ հաշվեկշռային արժեքով շենք-շինությունները և դրանով ծանրաբեռնված` 1.589 հեկտար մակերեսով ու 1982934 դրամ կադաստրային արժեքով հողամասը նվիրաբերել Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Նոյեմբերյանի քաղաքային համայնքին՝ մեքենատրակտորային պարկ հիմնելու և արևային էլեկտրակայան կառուցելու նպատակով:
2. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Նոյեմբերյանի քաղաքային համայնքի ղեկավարի հետ համատեղ ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը և նվիրաբերության պայմանագրի կնքումը` դրանում սահմանելով, որ պայմանագրի նոտարական վավերացման և գույքային իրավունքների գրանցման հետ կապված ծախսերն իրականացվելու են համայնքի միջոցների հաշվին: