26 Հոկտեմբերի 2017, 1357 - Ա
«ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ԱԿԱԴԵՄԻԱ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԳՈՒՅՔ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ և «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրացված՝ 10.483.333.33 դրամ սկզբնական արժեքով, «Տոյոտա Քեմրի» (TOYOTA CAMRY 2.4) մակնիշի (նույնականացման համարը՝ JTNBE40K103065579, սեփականության իրավունքի պետական գրանցման վկայական՝ N01BB374017) տրանսպորտային միջոցը (այսուհետ՝ գույք) հետ վերցնել և սեփականության իրավունքով հանձնել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Արդարադատության ակադեմիա» պետական ոչ առևտրային կազմակերպությանը:
2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում ապահովել «Արդարադատության ակադեմիա» պետական ոչ առևտրային կազմակերպության հետ սույն որոշման 1-ին կետից բխող պայմանագրի կնքումը և հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը:
3. Սույն որոշման 1-ին կետում նշված տրանսպորտային միջոցի հաշվառումից հանման և պետական գրանցման հետ կապված ծախսերն իրականացնել «Արդարադատության ակադեմիա» պետական ոչ առևտրային կազմակերպության միջոցների հաշվին: