Կառավարության որոշումներ

26 Հոկտեմբերի 2017, 1347 - Ա

«ՋԻԹԵՔ ՔՆՍԱԼԹ ԳՄԲՀ», « ԷՍԱՐՓԻ ՇՆԱՅԴԵՐ ԸՆԴ ՓԱՐԹՆԵՐ ԻՆԺԵՆՅՈՐ-ՔԸՆՍԱԼԹԻՆԳ ՍՊԸ» ԵՎ «ՍԱՖԵԺ» ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ


Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 6.1-ին մասի և 43-րդ հոդվածի 2-րդ մասի աղյուսակի 17-րդ կետի 1-ին և   3-րդ ենթակետերի պահանջներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը      որոշում է.
1. Թույլատրել «ՋԻԹԵՔ ՔՆՍԱԼԹ ԳՄԲՀ» (Գերմանիայի Դաշնություն), «ԷՍԱՐՓԻ Շնայդեր ընդ Փարթներ Ինժենյոր-Քընսալթինգ ՍՊԸ» (Գերմանիայի Դաշնություն) և «ՍԱՖԵԺ» (Ֆրանսիայի Հանրապետություն) ընկերություններին «Կոմունալ ենթակառուցվածքների ծրագիր II-փուլ 3» ներդրումային ծրագրի շրջանակներում իրականացնել «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածի 2-րդ մասի աղյուսակի 17-րդ կետի 1-ին և 3-րդ ենթակետերով նախատեսված գործունեության հետևյալ տեսակները՝
1) քաղաքաշինական փաստաթղթերի մշակում (բացառությամբ փորձաքննության)՝ հիդրոտեխնիկական.
2) շինարարության որակի տեխնիկական հսկողություն՝ հիդրոտեխնիկական: