Կառավարության որոշումներ

5 Հոկտեմբերի 2017, 1321 - Ն

ՀԻՓՈԹԵՔԱՅԻՆ ՎԱՐԿԻ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՀԱՄԱՐ ՎՃԱՐՎԱԾ ՏՈԿՈՍՆԵՐԻ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՉԱՓՈՎ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ՎՃԱՐՎԱԾ ԵԿԱՄՏԱՅԻՆ ՀԱՐԿԻ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 160-րդ հոդվածի 5-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Սահմանել հիփոթեքային վարկի սպասարկման համար վճարված տոկոսների գումարների չափով ֆիզիկական անձանց կողմից վճարված եկամտային հարկի գումարների փոխհատուցման կարգը` համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ հիփոթեքային վարկի սպասարկման համար վճարվող վճարված տոկոսների գումարների չափով վարձու աշխատողի, անհատ ձեռնարկատիրոջ և նոտարի կողմից 2014, 2015, 2016 և 2017 թվականների հաշվետու եռամսյակների (տարվա) համար վճարված եկամտային հարկի գումարները վերադարձվում են սույն որոշմամբ սահմանված կարգով:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2018 թվականի հունվարի 1-ից, իսկ սույն որոշման հավելվածով նախատեսված` տվյալ վարկառուի կողմից հաշվետու եռամսյակի ընթացքում վճարված տոկոսների մասին ԱՔՌԱ վարկային բյուրոյի կողմից Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե ներկայացվող տեղեկատվության հիման վրա հիփոթեքային վարկի սպասարկման համար վճարված տոկոսների գումարների չափով ֆիզիկական անձանց կողմից վճարված եկամտային հարկի գումարների փոխհատուցման դրույթը՝ 2019 թվականի հունվարի 1-ից:

Հավելված