Կառավարության որոշումներ

5 Հոկտեմբերի 2017, 1318 - Ն

ՀՍԿԻՉ-ԴՐԱՄԱՐԿՂԱՅԻՆ ՄԵՔԵՆԱՅԻՆ ԵՎ ՑԱՆՑԱՅԻՆ ԿԱՊԻ ՄԻՋՈՑՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ, ՀՍԿԻՉ-ԴՐԱՄԱՐԿՂԱՅԻՆ ՄԵՔԵՆԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄՆՈՒՄ ԳՐԱՆՑՄԱՆ ԵՎ ԳՐԱՆՑՈՒՄԻՑ ՀԱՆՄԱՆ ԿԱՐԳՆ ՈՒ ՀՍԿԻՉ-ԴՐԱՄԱՐԿՂԱՅԻՆ ՄԵՔԵՆԱՅԻ ԿԻՐԱՌՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 381-րդ հոդվածի 7-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հաստատել՝
1) հսկիչ-դրամարկղային մեքենային և ցանցային կապի միջոցներին ներկայացվող տեխնիկական պահանջները` համաձայն N 1 հավելվածի.
2) հսկիչ-դրամարկղային մեքենան հարկային մարմնում գրանցման և գրանցումից հանման կարգը՝ համաձայն N 2 հավելվածի.
3) հսկիչ-դրամարկղային մեքենայի կիրառության կանոնները՝ համաձայն N 3 հավելվածի:
2. Սահմանել, որ այն հարկ վճարողները, ովքեր մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում հսկիչ-դրամարկղային մեքենայի կտրոնի վրա տպագրել են ապրանքի անվանումը և ապրանքային դիրքը, ծառայության անվանումը և կոդը, գնվող ապրանքի քանակը, դրա չափման միավորը, դրանք տպագրում են նաև սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո՝ անկախ 2017 թվականի իրացումից հասույթի մեծությունից:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2018 թվականի հունվարի 1-ից։

 

Հավելված