5 Հոկտեմբերի 2017, 1317 - Ն
ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻՑ ԱԶԱՏՄԱՆ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԻՐԱՌՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ, 4-րդ, 6-րդ և 12-րդ կետերը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Սահմանել՝
1) դպրոցական գրերի և նոտայի տետրերի, նկարչական ալբոմների, մանկական և դպրոցական գրականության, դպրոցական ուսումնական հրատարակությունների, բուհերի, մասնագիտացված գիտական կազմակերպությունների, Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի հրատարակած գիտական և ուսումնական հրատարակությունների օտարման, հանրակրթական հիմնական ծրագրերի շրջանակներում աշխատանքների կատարման` ավելացված արժեքի հարկից ազատման արտոնությունների կիրառության շրջանակը` համաձայն N 1 հավելվածի.
2) նախադպրոցական հիմնարկներում երեխաներին պահելու, տուն-ինտերնատներում, մանկատներում, արատներ ունեցող երեխաներ կամ հաշմանդամներ խնամող հաստատություններում, ծերանոցներում գտնվող անձանց խնամքի հետ կապված ծառայությունների մատուցման, ինչպես նաև խնամվողների կողմից այնտեղ պատրաստված ապրանքների օտարման, աշխատանքների կատարման, ծառայությունների մատուցման` ավելացված արժեքի հարկից ազատման արտոնությունների կիրառության շրջանակը` համաձայն N 2 հավելվածի.
3) դոնորային արյան և դրա բաղադրամասերի, մայրական կաթի, պրոթեզաօրթոպեդիկ պարագաների, բժշկական տեխնիկայի և բժշկական նշանակության ապրանքների օտարման, բժշկական կազմակերպություններում բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում պացիենտների պատրաստած ապրանքների օտարման, աշխատանքների կատարման, ծառայությունների մատուցման` ավելացված արժեքի հարկից ազատման արտոնությունների կիրառության շրջանակը` համաձայն N 3 հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2018 թվականի հունվարի 1-ից: