12 Հոկտեմբերի 2017, 1298 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 7-Ի N 871-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԵՎ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 14-Ի N 872-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի օգոստոսի 7-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ստեփանակերտ քաղաքում «Հայաստանի պետական ագրարային համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության մասնաճյուղ ստեղծելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի սեպտեմբերի 15-ի N 1567-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» N 871-Ն որոշումը:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի հունիսի 14-ի «Հայաստանի պետական ագրարային համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպութունը «Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամի վերակազմավորելու, «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին գույք հանձնելու մասին» N 872-Ն որոշման N 1 հավելվածի 88-րդ կետից հանել «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ստեփանակերտի, » բառերը:
3. Ընդունել ի գիտություն «Հայաստանի ազգային ագրարային համալսարան» և «Շուշիի տեխնոլոգիական համալսարան» հիմնադրամների փոխադարձ պայմանավորվածությունն այն մասին, որ բակալավրի, մագիստրոսի և միջին մասնագիտական կրթական ծրագրերով «Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամի Ստեփանակերտի մասնաճյուղ ընդունված սովորողների՝ «Շուշիի տեխնոլոգիական համալսարան» հիմնադրամում հետագա ուսումնառությունը կկազմակերպվի «Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամի գործող կրթական չափորոշիչներին համապատասխան, ինչը հնարավորություն կտա ուսումնառությունն ավարտելուց հետո նրանց շնորհել «Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամի ավարտական փաստաթուղթ:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: