12 Հոկտեմբերի 2017, 1294 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 1-Ի N 739 -Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հունիսի 1-ի «6 կՎ և բարձր լարման նոր կառուցվող և վերակառուցվող էլեկտրատեղակայանքների գործարկման եզրակացություն տալու կարգի մասին» N 739-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը`
1) որոշման N 1 հավելվածի՝
ա. 6-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«6. Էլեկտրատեղակայանքների սեփականատիրոջ դիմումն ստանալուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում լիազոր մարմնի մասնագետ-տեսուչը կատարում է էլեկտրատեղակայանքների ակնադիտական ուսումնասիրություն և կազմում ակտ-կարգադրագիր, որում, համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հունիսի 1-ի N 739-Ն որոշման N 2 հավելվածի ցանկի, նշվում են էլեկտրոնային փոստի միջոցով, իսկ առանձին դեպքերում` փոստի, թղթային ձևով, լիազոր մարմին ներկայացված տեխնիկական փաստաթղթերի անվանումները, ինչպես նաև տեղադրված և հավաքակցված էլեկտրատեղակայանքների համապատասխանությունը նախագծին, տեխնիկական պայմաններին և տեխնիկական կանոնակարգերին: Լիազոր մարմնի կողմից ընդունելի են համարվում անվտանգության որևէ նորմի խախտմանը չհանգեցնող նախագծից այն տարբերությունները, որոնք փաստացի առկա են և գրավոր հիմնավորված: Ակտ-կարգադրագրի դրական եզրակացության հիման վրա տրվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հունիսի 1-ի N 739-Ն որոշման N 3 հավելվածով նախատեսված էլեկտրատեղակայանքի գործարկման եզրակացությունը:»,
բ. 9-րդ կետից հանել «էլեկտրական պաշտպանիչ միջոցների, » բառերը.
2) որոշման N 2 հավելվածի 2-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 3.1 –ին ենթակետով.
«3.1. էլեկտրամատակարարման միագիծ սխեման:».
3) որոշման ամբողջ տեքստում «էներգետիկայի և բնական պաշարների նախարարություն» բառերը և դրանց հոլովաձևերը փոխարինել «էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարություն» բառերով և դրանց համապատասխան հոլովաձևերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: