Կառավարության որոշումներ

19 Հոկտեմբերի 2017, 1330 - Ա

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՎԱՆԱՁՈՐԻ ՄԱՐՇԱԼ ԲԱՂՐԱՄՅԱՆԻ ԱՆՎԱՆ N 26 ՀԻՄՆԱԿԱՆ ԴՊՐՈՑ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ ՄԻԱՑՄԱՆ ՁԵՎՈՎ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 63-րդ հոդվածին, 64-րդ հոդվածի 2-րդ մասին, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի «զ» կետին և 24-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետարանի ենթակայության «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Վանաձորի Մարշալ Բաղրամյանի անվան
N 26 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունը (գրանցման համարը՝ 26.210.02100, գրանցման օրը՝ 22.01.2003 թ.) միացման ձևով վերակազմակերպել` միացնելով «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Վանաձորի «Վիդրոջենյա» N 28 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությանը (գրանցման համարը՝ 26.210.02102, գրանցման օրը՝ 22.01.2003 թ.):
2. Սահմանել, որ`
1) «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Վանաձորի Մարշալ Բաղրամյանի անվան N 26 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության իրավահաջորդը «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Վանաձորի «Վիդրոջենյա» N 28 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունն է, և վերջինիս են անցնում միացված իրավաբանական անձի իրավունքներն ու պարտականությունները` փոխանցման ակտին համապատասխան.
2) վերակազմակերպման հետ կապված ծախսերը կատարվելու են «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Վանաձորի «Վիդրոջենյա» N 28 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում ապահովել`
1) գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը, այդ թվում՝ «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Վանաձորի Մարշալ Բաղրամյանի անվան
N 26 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության շենքի հանձնումը Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը, ինչպես նաև հաստատել գույքի կազմը, արժեքը, միացման պայմանագիրը և փոխանցման ակտը.
2) վերակազմակերպումից բխող համապատասխան փոփոխություններով «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Վանաձորի «Վիդրոջենյա» N 28 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության նոր խմբագրությամբ կանոնադրության մշակումը.
3) «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Վանաձորի Մարշալ Բաղրամյանի անվան N 26 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության և «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Վանաձորի «Վիդրոջենյա» N 28 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության միացման ձևով վերակազմակերպմամբ պայմանավորված պետական գրանցումը.
4) «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Վանաձորի «Վիդրոջենյա»
N 28 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության կազմում «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Վանաձորի Մարշալ Բաղրամյանի անվան N 26 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության աշակերտների՝ հանրակրթական հիմնական ծրագրերով շարունակական ուսումնառության բնականոն գործընթացը:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2018 թվականի հունիսի 1-ից: