5 Հոկտեմբերի 2017, 1316 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 31-Ի N 1083-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի օգոստոսի 31-ի «Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարությանը գումար հատկացնելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի դեկտեմբերի 29-ի N 1313-Ն որոշման մեջ լրացումներ ու փոփոխություններ կատարելու մասին» N 1083-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) 1-ին կետում «Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարությանը 2017 թվականի ինն ամսում հատկացնել 55 055,24 հազ. դրամ» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարությանը 2017 թվականին հատկացնել 62 114.2 հազ. դրամ, որից՝ ինն ամսում հատկացնել 55 055,24 հազ. դրամ» բառերով.
2) 2-րդ կետով հաստատված NN 1 և 2 հավելվածները շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն NN 1 և 2 հավելվածների:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: