Կառավարության որոշումներ

12 Հոկտեմբերի 2017, 1309 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 9-Ի N 246 -Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մարտի 9-ի «Պետական աջակցություն գյուղատնտեսական հողօգտագործողներին մատչելի գներով պարարտանյութերի ձեռքբերման համար» ծրագրի շրջանակներում սուբսիդիա և դրամաշնորհ տրամադրելու մասին» N 246-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) որոշման 1-ին կետի 1-ին ենթակետում`
ա. «428,634,050.0» թիվը փոխարինել 366,975,050.0 թվով,
բ. «244,661,700.0» թիվը փոխարինել 305,704,110.0 թվով.
2) որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետում`
ա. «111,995,000.0» թիվը փոխարինել 92,726,562.5 թվով,
բ. «92,759,375.0» թիվը փոխարինել 112,027,812.5 թվով: