Կառավարության որոշումներ

5 Հոկտեմբերի 2017, 1272 - Ն

ԾԱՆՈՒՑՈՒՄ ՆԵՐԿԱՅԱՑՐԱԾ ԵՎ ՀԱՇՎԱՌՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ, ԴՐԱՆՑՈՒՄ ԿԱՏԱՐՎԱԾ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ԾԱՆՈՒՑՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՄԲ ԶԲԱՂՎԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔԸ ԿԱՍԵՑՆԵԼՈՒ ԿԱՄ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՆՈՐ ՎԱՅՐՈՒՄ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄՆԻՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 350-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի «գ» ենթակետը և «Գործունեության իրականացման ծանուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 4-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Սահմանել ծանուցում ներկայացրած և հաշվառված անձանց մասին տեղեկատվությունը, դրանցում կատարված փոփոխությունները, ծանուցման ենթակա գործունեությամբ զբաղվելու իրավունքը կասեցնելու կամ դադարեցնելու, ինչպես նաև նոր վայրում գործունեություն իրականացնելու մասին տեղեկատվությունը հարկային մարմնին տրամադրելու կարգը` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2018 թվականի հունվարի 1-ից:

Հավելված