Կառավարության որոշումներ

5 Հոկտեմբերի 2017, 1257 - Ն

ՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԴՈՒՐՍԳՐՄԱՆ, ԱՆՎԱՎԵՐ ՃԱՆԱՉՄԱՆ, ՉԵՂԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՈՉ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԵՂԱՆԱԿՈՎ ՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԴՈՒՐՍԳՐՄԱՆ ԴԵՊՔԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 56-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետին և 12-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Սահմանել՝
1) հաշվարկային փաստաթղթերի դուրսգրման կարգը` համաձայն N 1 հավելվածի.
2) հաշվարկային փաստաթղթերի անվավեր ճանաչման և չեղարկման կարգը` համաձայն N 2 հավելվածի.
3) ոչ էլեկտրոնային եղանակով հաշվարկային փաստաթղթերի դուրսգրման դեպքերը` համաձայն N 3 հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2018 թվականի հունվարի 1-ից:

Հավելված