Կառավարության որոշումներ

5 Հոկտեմբերի 2017, 1253 - Ն

ՍՏՈՒԳՄԱՆ ԿԱՄ ԱՅԼ ԿԵՐՊ ՀԱՐԿԱՅԻՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂԻ, ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂԻ ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԻ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՆ ԿԱՄ Ի ՀԱՅՏ ԵԿԱԾ ԱՅԼ ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ԱՆՀՆԱՐԻՆ ԴԱՌՆԱԼՆ ԱՐՁԱՆԱԳՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 44-րդ հոդվածի 4-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Սահմանել ստուգման կամ այլ կերպ հարկային պարտավորությունների հաշվարկման իրականացումը հարկ վճարողի, հարկ վճարողի պաշտոնատար անձի բացակայության կամ ի հայտ եկած այլ հանգամանքների հետևանքով անհնարին դառնալն արձանագրելու կարգը` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2018 թվականի հունվարի 1-ից:

Հավելված