12 Հոկտեմբերի 2017, 1283 - Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ԿԱՐԻՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ 2017 ԹՎԱԿԱՆԻՆ ԱՆՀՐԱԺԵՇՏ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՆՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշման N 1 հավելվածի 3-րդ կետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության դատախազությանը Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի դեկտեմբերի 29-ի N 1313-Ն որոշմամբ հատկացված միջոցների հաշվին կազմակերպել և իրականացնել ծառայությունների գնման ընթացակարգ՝ չկիրառելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշմամբ հաստատված գնումների գործընթացի կազմակերպման կարգի 21-րդ կետի առաջին պարբերությամբ սահմանված ժամկետային պահանջը:
2. Հաստատել սույն որոշման 1-ին կետով նախատեսված գնման ենթակա ծառայությունների ցանկը՝ համաձայն հավելվածի: