Կառավարության որոշումներ

5 Հոկտեմբերի 2017, 1267 - Ն

ՍՏՈՐԵՐԿՐՅԱ ՀԱՆՔԱՅԻՆ ՋՐԵՐԻ ԱՐԴՅՈՒՆԱՀԱՆՎԱԾ ՊԱՇԱՐՆԵՐԻ ԵՎ ԱՐՏԱԴՐՎԱԾ ԱԾԽԱԹԹՈՒ ԳԱԶԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՋՐԱՀԱՇՎԻՉ (ՋՐԱՉԱՓԻՉ) ՍԱՐՔԵՐԻ, ԳԱԶԱՉԱՓԵՐԻ ՏԵՂԱԴՐՄԱՆ ԵՎ ԿՆՔՄԱՆ, ՍՏՈՐԵՐԿՐՅԱ ՀԱՆՔԱՅԻՆ ՋՐԵՐԻ ԱՐԴՅՈՒՆԱՀԱՆՎԱԾ ՊԱՇԱՐՆԵՐԻ ԵՎ ԱՐՏԱԴՐՎԱԾ ԱԾԽԱԹԹՈՒ ԳԱԶԻ ԾԱՎԱԼՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏՎՅԱԼՆԵՐԻ ԱՐՁԱՆԱԳՐՄԱՆ ԿԱՐԳԵՐԸ ԵՎ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության hարկային օրենսգրքի 212-րդ հոդվածի 2-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Սահմանել՝
1) ստորերկրյա հանքային ջրերի արդյունահանված պաշարների և արտադրված ածխաթթու գազի հաշվառման նպատակով ջրահաշվիչ (ջրաչափիչ) սարքերի, գազաչափերի տեղադրման և կնքման կարգը` համաձայն N 1 հավելվածի.
2) ստորերկրյա հանքային ջրերի արդյունահանված պաշարների և արտադրված ածխաթթու գազի ծավալների վերաբերյալ տվյալների արձանագրման կարգը և ժամկետները` համաձայն N 2 հավելվածի:
2. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հունվարի 22-ի N 97-Ն որոշմամբ սահմանված կարգով տեղադրված ու կնքված ջրահաշվիչ (ջրաչափիչ) սարքերը, գազաչափերը կարող են շահագործվել առանց վերակնքման:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2018 թվականի հունվարի 1-ից:

Հավելված