Կառավարության որոշումներ

5 Հոկտեմբերի 2017, 1232 - Ն

ՈՐՈՇ ԱՊՐԱՆՔԱՏԵՍԱԿՆԵՐԻ` ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿՈՎ ՀԱՐԿՄԱՆ ԲԱԶԱՅԻ ԵՎ ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿՈՎ ՀԱՐԿՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԴՐԱՆՑ ՄԱՏԱԿԱՐԱՐՈՒՄԻՑ ՍՏԱՑՎՈՂ ԵԿԱՄՏԻ ՈՐՈՇՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՃՇԳՐՏՎՈՂ ՏՎՅԱԼՆԵՐԸ, ԱՅԴ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՃՇԳՐՏՄԱՆ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԸ ԵՎ ԱՊՐԱՆՔԻ ՄԻԱՎՈՐԻ ՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ԳՆԻ ՈՐՈՇՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 62-րդ հոդվածի 17-րդ մասին և 109-րդ հոդվածի 5-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Սահմանել որոշ ապրանքատեսակների` ավելացված արժեքի հարկով հարկման բազայի և շահութահարկով հարկման նպատակով դրանց մատակարարումից ստացվող եկամտի որոշման նպատակով ճշգրտվող տվյալները, այդ տվյալների ճշգրտման առավելագույն սահմանները և ապրանքի միավորի հաշվարկային գնի որոշման կարգը` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2018 թվականի հունվարի 1-ից։
Հավելված