Կառավարության որոշումներ

28 Սեպտեմբերի 2017, 1211 - Ն

ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՀԱՐԿԻ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔԸ ՀԱՍՏԱՏՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՔ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 172-րդ հոդվածի 2-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Սահմանել, որ բնապահպանական հարկի արտոնությունների կիրառման համար հիմք են ընդունվում հետևյալ փաստաթղթերը՝
1) սոցիալական ապահովության մարմիններից արտոնյալ պայմաններով ավտոմեքենաներ ստացած հաշմանդամները` այդ ավտոմեքենաների համար մթնոլորտային օդ վնասակար նյութեր արտանետելու համար՝ բնապահպանական հարկից ազատման արտոնության կիրառության համար հիմք են ընդունվում սոցիալական ապահովության մարմիններից արտոնյալ պայմաններով ավտոմեքենաների ստացումը հիմնավորող փաստաթղթերը.
2) հիբրիդային և էլեկտրականությամբ սնուցվող շարժիչներով աշխատող ավտոտրանսպորտային միջոցների համար բնապահպանական հարկ վճարողները՝ այդ ավտոտրանսպորտային միջոցների մասով մթնոլորտային օդ վնասակար նյութեր արտանետելու համար՝ բնապահպանական հարկից ազատման արտոնության կիրառության համար հիմք են ընդունվում տրանսպորտային միջոցի հաշվառման վկայագիրը կամ տրանսպորտային միջոցի սեփականության իրավունքի պետական գրանցման վկայականը կամ շարժական գույքի կադաստր վարող մարմնի կողմից տրված տեղեկանքը՝ հարկ վճարողին սեփականության իրավունքով պատկանող ավտոտրանսպորտային միջոցի վերաբերյալ.
3) հաշվառող լիազոր մարմնում հաշվառումից ժամանակավորապես հանված ավտոտրանսպորտային միջոցների համար բնապահպանական հարկ վճարողները՝ ամբողջ տարվա ընթացքում հաշվառումից հանված ավտոտրանսպորտային միջոցների մասով մթնոլորտային օդ վնասակար նյութեր արտանետելու համար՝ բնապահպանական հարկից ազատման արտոնության կիրառության համար հիմք են ընդունվում փոխադրամիջոցների պետական գրանցում (հաշվառում) վարող՝ Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր պետական կառավարման համապատասխան մարմնի կողմից տրված տեղեկանքը՝ հարկ վճարողին սեփականության իրավունքով պատկանող` հաշվառումից ժամանակավորապես հանված ավտոտրանսպորտային միջոցների վերաբերյալ:
2. Սահմանել բնապահպանական հարկի արտոնություններից օգտվելու իրավունքը հաստատող փաստաթղթերը ներկայացնելու կարգը` համաձայն հավելվածի:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2018 թվականի հունվարի 1-ից:

 

Հավելված