28 Սեպտեմբերի 2017, 1175 - Ա
«ԷՍ ԸՆԴ ԷՅ ՄԱՅՆԻՆԳ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՌԱԶՄԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔ ՉՀԱՄԱՐՎՈՂ ՊԱՅԹՈՒՑԻԿ ՆՅՈՒԹԵՐ ԵՎ ՊԱՅԹԵՑՄԱՆ ՄԻՋՈՑՆԵՐ ԱՐՏԱՀԱՆԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարության 1995 թվականի դեկտեմբերի 29-ի N 124 որոշման 8-րդ կետին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Թույլատրել «ԷՍ ԸՆԴ ԷՅ ՄԱՅՆԻՆԳ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը մինչև 2018 թվականի դեկտեմբերի 31-ը Հայաստանի Հանրապետությունից արտահանել հետևյալ ռազմական նշանակության արտադրանք չհամարվող պայթուցիկ նյութերը և պայթեցման միջոցները՝
1) պատիճ-ճայթիչ պայթանցքային ԿԴ-Շ 5 000 000 հատ
2) պատիճ-ճայթիչ հորատանցքային ԿԴ-Ս1 500 000 հատ
3) պատիճ-ճայթիչ մակերևութային ԿԴ-Պ 1 000 000 հատ
4) էքսել ոչ էլեկտրական պատիճ-ճայթիչ ԼՊ 100 000 հատ
5) էքսել ոչ էլեկտրական պատիճ-ճայթիչ ՄՍ 100 000 հատ
6) էքսել ոչ էլեկտրական պատիճ-ճայթիչ Կոննեկտադետ 100 000 հատ
7) արմդետ ԼՊ 1 000 000 հատ
8) արմդետ ՄՍ 1 000 000 հատ
9) արմդետ ՀՏԴ 800 000 հատ
10) արմեքս 1 000 տոննա
11) արմեքս Փաուեր 700 տոննա
12) արմեքս Փաուեր Պլյուս 700 տոննա։
2. Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարին և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին` սահմանված կարգով ապահովել «ԷՍ ԸՆԴ ԷՅ ՄԱՅՆԻՆԳ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից արտահանվող՝ ռազմական նշանակության արտադրանք չհամարվող պայթուցիկ նյութերի և պայթեցման միջոցների փոխադրման անվտանգության պայմանների նկատմամբ վերահսկողությունը: