22 Սեպտեմբերի 2017, 1159 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ՖՈՆԴ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՇԵՆՔԵՐԻ ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐՈՒՄ ԲՆԱԿՎՈՂ ՇԱՀԱՌՈՒՆԵՐԻՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՀԱՆՁՆՎԱԾ ԳՈՒՅՔԸ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅԱՆ ԿԱՐԳՈՎ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 63-րդ հոդվածի, 64-րդ հոդվածի 2-րդ մասի, 67-րդ հոդվածի, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի, 8-րդ հոդվածի, 13-րդ հոդվածի 2-րդ մասի «զ» կետի, 24-րդ հոդվածի 1-ին մասի, 25-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի պահանջները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ենթակայությանը հանձնված «Մասնագիտական կողմնորոշման մեթոդական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը (պետական գրանցման համարը՝ 282.210.05789) միացման ձևով վերակազմակերպել՝ միացնելով «Աշխատանքի և սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպությանը (պետական գրանցման համարը՝ 282.210.04588)՝ ստեղծելով «Աշխատանքի և սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպության «Մասնագիտական կողմնորոշման և կարողությունների զարգացման կենտրոն» մասնաճյուղ:
2. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ենթակայությանը հանձնված «Հանգրվան» պետական ոչ առևտրային կազմակերպությունը (պետական գրանցման համարը՝ 264.210.715148) միացման ձևով վերակազմակերպել՝ միացնելով «Երևանի N 1 տուն-ինտերնատ» պետական ոչ առևտրային կազմակերպությանը (պետական գրանցման համարը՝ 290.210.02876):
3. Լուծարել «Հաշմանդամների մասնագիտական կողմնորոշման և աշխատանքային վերականգնողական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը (պետական գրանցման համարը` 29.210.02491):
4. Սահմանել, որ՝
1) «Մասնագիտական կողմնորոշման մեթոդական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության իրավահաջորդն «Աշխատանքի և սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպությունն է, և վերջինիս են անցնում «Մասնագիտական կողմնորոշման մեթոդական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության իրավունքներն ու պարտականությունները՝ փոխանցման ակտին համապատասխան.
2) «Մասնագիտական կողմնորոշման մեթոդական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանն անհատույց և անժամկետ օգտագործման իրավունքով ամրացված՝ պետական uեփականություն հանդիuացող գույքն անժամկետ և անհատույց oգտագործման իրավունքով ամրացվում է «Աշխատանքի և սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպությանը` դրա նպատակային նշանակությանը համապատաuխան oգտագործման պայմանով.
3) «Հանգրվան» պետական ոչ առևտրային կազմակերպության իրավահաջորդը «Երևանի N 1 տուն-ինտերնատ» պետական ոչ առևտրային կազմակերպությունն է, և վերջինիս են անցնում «Հանգրվան» պետական ոչ առևտրային կազմակերպության իրավունքներն ու պարտականությունները՝ փոխանցման ակտին համապատասխան.
4) «Հանգրվան» պետական ոչ առևտրային կազմակերպությանն անհատույց և անժամկետ օգտագործման իրավունքով ամրացված՝ պետական uեփականություն հանդիuացող գույքն անժամկետ և անհատույց oգտագործման իրավունքով ամրացնել «Երևանի N 1 տուն-ինտերնատ» պետական ոչ առևտրային կազմակերպությանը` դրա նպատակային նշանակությանը համապատաuխան oգտագործման պայմանով.
5) «Հաշմանդամների մասնագիտական կողմնորոշման և աշխատանքային վերականգնողական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության լուծարման հաշվեկշիռը կազմելու օրվա դրությամբ լուծարման հանձնաժողովը պարտատերերի հետ հաշվարկներն ավարտելուց հետո կազմակերպության դեբիտորական պարտքերի ստացման և այլ պահանջների իրավունքը հանձնում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը.
6) «Հաշմանդամների մասնագիտական կողմնորոշման և աշխատանքային վերականգնողական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը սեփականության իրավունքով պատկանող և ամրացված գույքը հանձնվում է «Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին:
5. Թույլատրել աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը՝
1) նախկին «Հանգրվան» պետական ոչ առևտրային կազմակերպությանն ամրացված՝ սոցիալական բնակարանային ֆոնդ հանդիսացող շենքերի բնակարանների կահավորման նպատակով այդ բնակարաններում բնակվող շահառուներին անհատույց օգտագործման իրավունքով հանձնված գույքը նվիրատվության կարգով հանձնել տվյալ բնակարանն զբաղեցնող շահառուին.
2) անհրաժեշտության դեպքում դուրս գրել սույն կետի 1-ին ենթակետում նշված գույքի՝ նվիրատվության կարգով հանձնման ժամանակ տվյալ բնակարանի կահավորման գույքի կազմում ներառված և օգտագործման համար ոչ պիտանի փոքրարժեք ու արագամաշ առարկաները։
6. Հաստատել սոցիալական բնակարանային ֆոնդ հանդիսացող շենքերի բնակարաններում բնակվող շահառուներին նվիրատվության կարգով հանձնվող գույքի կազմը՝ համաձայն հավելվածի:
7. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում ապահովել՝
1) սույն որոշման 1-ին և 2-րդ կետերում նշված կազմակերպություններին ամրացված գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը, ինչպես նաև հաստատել գույքի կազմը, միացման մասին պայմանագրերը և փոխանցման մասին ակտերը, այդ կազմակերպությունների գործունեության դադարման պետական գրանցումը.
2) սույն որոշման 1-ին և 2-րդ կետերում նշված կազմակերպությունների կանոնադրություններում վերակազմակերպումից բխող համապատասխան փոփոխությունների կատարումը.
3) «Աշխատանքի և սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպության «Մասնագիտական կողմնորոշման և կարողությունների զարգացման կենտրոն» մասնաճյուղի հաշվառումը Հայաստանի Հանրապետության իրավաբանական անձանց պետական ռեգիստրում.
4) անհրաժեշտության դեպքում Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն ներկայացնել առաջարկություններ Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի դեկտեմբերի 29-ի «Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1313-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու վերաբերյալ:
8. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին՝ Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Հաշմանդամների մասնագիտական կողմնորոշման և աշխատանքային վերականգնողական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության լուծարման աշխատանքներն իրականացնելու նպատակով սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 15-օրյա ժամկետում ստեղծել լուծարման հանձնաժողով՝ դրա կազմում ընդգրկելով Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության (երկու անդամ՝ հանձնաժողովի նախագահ և անդամ-քարտուղար) ներկայացուցիչներին:
9. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի օգոստոսի 2-ի «Հանգրվան» պետական ոչ առևտրային կազմակերպություն ստեղծելու, Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեում վերաբաշխում, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 22-ի N 1919-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու և Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը գումար հատկացնելու մասին» N 1009-Ն որոշման 2-րդ, 3-րդ և 4-րդ կետերը:
10. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 22-ի «Աշխատանքի և սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպություն ստեղծելու մասին» N 1405-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները՝
1) որոշման 2-րդ կետի «ա» ենթակետն «առաջադրումն է,» բառերից հետո լրացնել «մասնագիտական կողմնորոշման համակարգի մեթոդաբանության ապահովումն է, մասնագիտական կողմնորոշման համակարգի կադրերի վերապատրաստումը և որակավորման բարձրացումն է,» բառերով.
2) որոշման 2-րդ կետի «բ» ենթակետում՝
ա. երկրորդ պարբերությունը «բնույթի» բառից առաջ լրացնել «այլ» բառով.
բ. յոթերորդ պարբերությունից հետո ենթակետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերություններով.
«ցուցահանդեսների կազմակերպում,
ուսումնաարտադրական պրակտիկա:»:
11. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի նոյեմբերի 28-ի «Երևանի N 1 տուն-ինտերնատ» պետական ոչ առևտրային կազմակերպություն ստեղծելու մասին» N 1908-Ն որոշման 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3. Սահմանել, որ`
1) «Երևանի N 1 տուն-ինտերնատ» պետական ոչ առևտրային կազմակերպության հիմնական նպատակներն են՝
ա. խնամքի կարիք ունեցող, կյանքի դժվարին իրավիճակում հայտնված՝ վաթսունհինգ տարին լրացած (այսուհետ` տարեց) միայնակ չաշխատող կենսաթոշակառուների, կամ տասնութ տարին լրացած՝ հաշմանդամություն ունեցող անձանց, ընտանիքում աշխատունակ անդամ չունեցող տարեց անձանց, կամ ընտանիքում բռնության, սոցիալական մեկուսացվածության կամ բարոյահոգեբանական անհամատեղելի իրավիճակի առկայության դեպքում տարեց կամ հաշմանդամություն ունեցող անձանց` բացառությամբ քրոնիկ հոգեկան հիվանդությամբ կամ խոր մտավոր հետամնացությամբ հաշմանդամություն ունեցող, ծերունական փսիխոզով, ծանր արտահայտված սկլերոզով անձանց, շուրջօրյա լրիվ խնամքի, սոցիալական սպասարկման և երկարաժամկետ կացարանով բնակության ապահովումը,
բ. սոցիալական աջակցության ծրագրերով նախատեսված բնաիրային, վերականգնողական, տեխնիկական միջոցների և այլ օժանդակ սարքերի բաշխման ծառայությունների մատչելիության ապահովումը,
գ. սոցիալական տան կացարաններում բնակվելու իրավունք ունեցող անձանց (այսուհետ` բնակիչ)` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կացարանի և այլ սոցիալական ծառայությունների տրամադրման կազմակերպումը,
դ. «Երևանի N 1 տուն-ինտերնատ» պետական ոչ առևտրային կազմակերպությանը որպես սոցիալական բնակարանային ֆոնդ` անհատույց օգտագործման իրավունքով ամրացված շենքերի, շինությունների ընդհանուր օգտագործման ենթակա տարածքների սպասարկումը.
2) «Երևանի N 1 տուն-ինտերնատ» պետական ոչ առևտրային կազմակերպության գործունեության առարկան են՝
ա. կազմակերպությունում խնամվող անձանց իրավունքների և օրինական շահերի պաշտպանության, սննդով, հագուստով, կոշիկով, այլ առաջին անհրաժեշտության պարագաներով ապահովումը, նրանց սոցիալ-հոգեբանական օգնության, առաջնային բժշկական օգնության և սպասարկման, իրավաբանական խորհրդատվության տրամադրման, պրոթեզաօրթոպեդիկ և վերականգնողական պարագաներով ապահովման, բժշկասոցիալական փորձաքննության, հիվանդանոցային բժշկական հաստատություն ուղեգրման, ազատ ժամանցի և աշխատանքային թերապիայի կազմակերպումը,
բ. Հայաստանի Հանրապետությունում սոցիալական բնակարանային ֆոնդի պահպանման ու շահագործման ապահովումը, ինչպես նաև մասնակցությունը սոցիալական աջակցության ծրագրերով բնաիրային, վերականգնողական, տեխնիկական միջոցների և այլ օժանդակ սարքերի բաշխման աշխատանքների կազմակերպմանը.
3) «Երևանի N 1 տուն-ինտերնատ» պետական ոչ առևտրային կազմակերպությունն իրականացնում է ձեռնարկատիրական գործունեության հետևյալ տեսակները`
ա. տնային պայմաններում սոցիալական սպասարկման և կենցաղային սպասարկման ծառայությունների մատուցում,
բ. խնամվողների և նրանց աշխատանքի կազմակերպիչների ուժերով` հացի արտադրություն, փայտե արտադրատեսակների արտադրություն, խոշոր եղջերավոր անասունների, խոզերի, մսատու թռչունների բուծում, բանջարեղենի, դրանց սերմերի ու սածիլների աճեցում, ջերմոցային տնտեսության կազմակերպում:»:
12. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։