31 Օգոստոսի 2017, 1148 - Ա
ՀՈՂԱՄԱՍԻ ԵՎ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՓՈԽԱՆԱԿՈՒԹՅԱՆ Մ Ա Ս Ի Ն
«Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածին, «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածին, «Պետական գույքի կառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22-րդ հոդվածի 3-րդ մասին և 28-րդ հոդվածին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին`
1) կազմակերպել Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Ամիրյան փողոց 26 հասցեում գտնվող շինությունների սպասարկման համար Հայաստանի Հանրապետության 782316/897710 և մասնավոր երեք անձանց ընդհանուր 11538/89771 բաժիններով ընդհանուր բաժնային սեփականություն հանդիսացող 0.591926 հեկտար հողամասից՝ շինություններից ազատ 0.100698 հեկտար՝ համաձայն N 1 հավելվածի, և միայն պետական սեփականություն հանդիսացող տարածքներով զբաղեցված 0.095569 հեկտար՝ համաձայն N 2 հավելվածի, հողամասերի առանձնացումը որպես պետական սեփականություն՝ կնքելով մասնավոր անձանց հետ բաժանվող հողամասերի և ընդհանուր բաժնային սեփականություն հանդիսացող այլ գույքերի նկատմամբ բաժինները սահմանելու մասին պայմանագիր՝ դրանում նախատեսելով, որ չափագրման, հասցեավորման և պայմանագրերի նոտարական վավերացման ու ծագող իրավունքների գրանցման ծախսերը ենթակա են իրականացման՝ «ՋԻ ԵՄ ԴԵՎԵԼՈՓԵՐ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հաշվին.
2) «Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպության հետ կնքել համաձայնագիր՝ անհատույց մշտական օգտագործման տրամադրված գույքից 0.095569 հեկտար հողամասի վրա գտնվող տարածքների չափով նվազեցնելու մասին՝ համաձայնագրի նոտարական վավերացման և դրանից ծագող իրավունքների պետական գրանցման ծախսերն իրականացնելով «ՋԻ ԵՄ ԴԵՎԵԼՈՓԵՐ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հաշվին.
3) «Ֆինանսաբանկային քոլեջ» հիմնադրամի հետ կնքել համաձայնագիր՝ անհատույց մշտական օգտագործման տրամադրված գույքից 0.095569 հեկտար հողամասի վրա գտնվող տարածքների չափով նվազեցնելու մասին՝ համաձայնագրի նոտարական վավերացման և դրանից ծագող իրավունքների պետական գրանցման ծախսերն իրականացնելով «ՋԻ ԵՄ ԴԵՎԵԼՈՓԵՐ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հաշվին.
4) Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի օգոստոսի 31-ի նիստի N 37 արձանագրության 24-րդ կետով հավանության արժանացած արձանագրային որոշմամբ ներդրումային ծրագրի իրականացման նպատակով Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Ամիրյան փողոց 26 հասցեում գտնվող 0.591926 հեկտար հողամասից առանձնացած շինություններով չծանրաբեռնված 0.100698 հեկտար հողամասը և կառուցապատված 0.095569 հեկտար հողամասը՝ դրա վրա գտնվող 1917.3 քառ. մետր շինությամբ հանդերձ, փոխանակության և գրավի պայմանագրով օտարել «ՋԻ ԵՄ ԴԵՎԵԼՈՓԵՐ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը (այսուհետ՝ գնորդ)՝ հետևյալ հիմնական պայմաններով՝
ա. 0.591926 հեկտար հողամասից առանձնացած շինություններով չծանրաբեռնված 0.100698 հեկտար հողամասը և կառուցապատված 0.095569 հեկտար հողամասը՝ դրա վրա գտնվող 1917.3 քառ. մետր շինությամբ հանդերձ հանձնման-ընդունման ակտով գնորդին հանձնվում է անշարժ գույքի նկատմամբ գնորդի սեփականության իրավունքի պետական գրանցումից հետո՝ 10-օրյա ժամկետում,
բ. գնորդը պարտավորվում է անշարժ գույքերի ընդունման-հանձնման օրվանից հետո 27 ամսվա ընթացքում 0.095569 հեկտար հողամասի վրա իրականացնել այդ հողամասի վրա առկա շենքի քանդումը և տեղում թատրոնի նոր շենքի կառուցումը՝ սույն որոշման N 3 հավելվածով սահմանված առաջադրանքին համապատասխան, կառուցման ավարտի պետական գրանցումից հետո մեկամսյա ժամկետում կառուցված թատրոնի շենքի վերգետնյա հարկերի տարածքները, որպես առանձնացված գույքային միավոր, սեփականության իրավունքով հանձնել Հայաստանի Հանրապետությանը՝ փոխանակության պայմանագրով ձեռք բերված գույքերի դիմաց,
գ. գնորդը պարտավորվում է 0.095569 հեկտար հողամասի վրայի շենքի քանդման ընթացքում իր միջոցներով իրականացնել առկա լուսամուտների, դռների ապամոնտաժումը և հանձնումը «Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպությանը, ինչպես նաև իր միջոցներով ապահովել առկա համակարգիչների, համակարգչային ցանցի, արխիվի ապամոնտաժումն ու վերամոնտաժումը «Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպության գլխամասային շենքում,
դ. կողմերի միջև հաշվապահական և հարկային հաշվառման համար փոխանակվող գույքերի արժեքներն սկզբնական հաշվարկվում են՝ ելնելով պետության կողմից օտարվող անշարժ գույքերի կադաստրային արժեքից և ենթակա են ճշգրտման՝ ելնելով կառուցված թատրոնի նոր շենքից հանձնվող առանձնացված միավորի կադաստրային արժեքից,
ե. մինչև 0.095569 հեկտար հողամասի վրա կառուցվող՝ Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնի (այսուհետ` թատրոն) նոր շենքից տարածքի հանձնումը, NN 1 և 2 հավելվածներում նշված հողամասերը՝ բարելավմամբ հանդերձ, համարվում են գրավադրված Հայաստանի Հանրապետության օգտին՝ N 1 հավելվածի հողամասի վերաբերյալ «Հայբիզնեսբանկ» փակ բաժնետիրական ընկերության հետ հաջորդող գրավի պայմանագրի կնքման թույլտվությամբ,
զ. գնորդը պարտավոր է թատրոնի նոր շենքի կառուցման նախագծման առաջադրանքը նախապես համաձայնեցնել Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության հետ, իսկ նախագիծը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեի հետ, ինչպես նաև թատրոնի նոր շենքի կառուցման ավարտն ընդունող հանձնաժողովի կազմում ներգրավել Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության ներկայացուցչին,
է. թատրոնի նոր շենքի կառուցման և (կամ) տարածքների հանձնման ժամկետները խախտելու դեպքում գնորդը պարտավոր է վճարել տույժ՝ կետանցի յուրաքանչյուր օրվա համար 1.000.000 դրամի չափով,
ը. Հայաստանի Հանրապետությունն իրավունք ունի պետության հանդեպ պայմանագրով ստանձնած պարտավորությունների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման դեպքում առանց դատարան դիմելու բռնագանձում տարածել NN 1 և 2 հավելվածներում նշված օտարվող հողամասերի և դրանց վրա կառուցված շինությունների վրա,
թ. գնորդը պարտավոր է կրել գործարքների նոտարական վավերացման և ծագող իրավունքների, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության գրավի իրավունքների պետական գրանցման ծախսերը: