Կառավարության որոշումներ

14 Սեպտեմբերի 2017, 1126 - Ա

ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔՆ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի  հունիսի  13-ի N  882-Ն  որոշմանը   համապատասխան՝   Հայաստանի    Հանրապետության   կառավարությունը    ո ր ո շ ո ւ մ է.
1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրացված՝ Երևան քաղաքի Բագրատունյաց փողոցի 2-րդ նրբանցքի 23 հասցեում գտնվող 1253.5 քառ. մետր մակերեսով շենքը (այսուհետ՝ գույք) և դրա օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ 0.07966 հեկտար մակերեսով հողամասն ուղղակի վաճառքի ձևով օտարել քաղաքացի Տարոն Տոնոյանին (այսուհետ՝ գնորդ) (անձնագիր՝ AM0799930, տրված՝ 09.07.2012 թ., 001-ի կողմից)՝ համաձայն իր կողմից ներկայացված բիզնես ծրագրի բժշկական կենտրոն կառուցելու նպատակով:
2. Սահմանել՝
1) Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 27-ի N 209 որոշմամբ սահմանված կարգով 2017 թվականի փետրվարի 16-ի դրությամբ գույքի գնահատված արժեքը՝ 33 684 949 դրամ.
2) ուղղակի վաճառքի ձևով օտարման ենթակա գույքի վաճառքի գինը՝ 16 842 475 դրամ.
3) որ գնորդը պարտավոր է նաև վճարել գույքի զբաղեցրած, օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ 0.07966 հեկտար մակերեսով հողամասի կադաստրային արժեքը՝ 5 544 336 դրամ:
3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին`
1) մեկամսյա ժամկետում լուծել «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության հետ 2016 թվականի ապրիլի 19-ին կնքված անշարժ գույքի անհատույց օգտագործման N 40/0016 պայմանագիրը.
2) գնորդի կողմից գույքի վաճառքի գնի, ինչպես նաև հողամասի կադաստրային արժեքի և գույքի արժեքի որոշման համար նախատեսված 120 000 դրամ գումարի (ներառյալ ավելացված արժեքի հարկը) վճարումից հետո մեկամսյա ժամկետում գնորդի հետ կնքել առուվաճառքի պայմանագիր՝ դրանում նախատեսելով, որ գնորդը պարտավորվում է՝
ա. շենքի բարեկարգման, վերազինման և նոր բժշկական կենտրոն կառուցելու նպատակով երկու տարվա ընթացքում իրականացնել 70 000 000 դրամի ներդրում, որից՝ առաջին տարում՝ 45 000 000 դրամ, երկրորդ տարում՝ 25 000 000 դրամ,
բ. իր միջոցների հաշվին վճարել գույքային իրավունքների պետական գրանցման և նոտարական վավերացման համար օրենքով սահմանված գումարներն ու տուրքերը:
4. Գնորդը գույքի վաճառքի գինը պարտավոր է վճարել եռամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության արժույթով՝ 70 տոկոսն ուղղելով Հայաստանի Հանրապետության պետական բյուջե, 30 տոկոսը` համապատասխան համայնքի ֆոնդային բյուջե` ըստ գույքի գտնվելու վայրի, իսկ հողամասի կադաստրային արժեքը վճարել սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում «Շենքերի և շինությունների օտարման գործընթացում պետական սեփականություն հանդիսացող հողերի օտարումից մուտքեր» գանձապետական հաշվին: