Կառավարության որոշումներ

7 Սեպտեմբերի 2017, 1113 - Ա

«ՍՏԱՆԴԱՐՏՆԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼԸ ՆՎԱԶԵՑՆԵԼՈՒ ԵՎ ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածին, 67-րդ հոդվածի 1-ին մասին, 68-րդ հոդվածի 7-րդ մասին և «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ և 11-րդ հոդվածի 1-ին մասի «գ» կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Թույլատրել «Ստանդարտների ազգային ինստիտուտ» փակ բաժնետիրական ընկերությանը սեփականության իրավունքով իրեն պատկանող` Վանաձոր քաղաքի Երևանյան խճուղի 94 հասցեում գտնվող՝ 956.33 քառ. մետր շենքի, 479,1 քառ. մետր շինությունների և 0,336 հեկտար հողամասի (սեփականության իրավունքի գրանցման վկայական` N 1741557) 4915.0 հազ. դրամ հաշվեկշռային արժեքով և Գյումրի քաղաքի Շիրակացի փողոցի 68 հասցեում գտնվող՝ 1554.14 քառ. մետր շենքի, 130,89 քառ. մետր մակերեսով շինությունների և 0,182925 հեկտար հողամասի (սեփականության իրավունքի գրանցման վկայական` N 2646623) 3245.0 հազ. դրամ հաշվեկշռային արժեքով (այսուհետ՝ գույք), վճարել այդ ընկերության կողմից տեղաբաշխված` պետությանը պատկանող համապատասխան թվով բաժնետոմսերի` սահմանված կարգով ձեռքբերման դիմաց:
2. Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարին`
1) «Ստանդարտների ազգային ինստիտուտ» փակ բաժնետիրական ընկերության կողմից ձեռք բերված բաժնետոմսերի մարման միջոցով` սահմանված կարգով` համապատասխան չափով նվազեցնել «Ստանդարտների ազգային ինստիտուտ» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալը.
2) սահմանված կարգով ապահովել «Ստանդարտների ազգային ինստիտուտ» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրության մեջ սույն որոշումից բխող փոփոխությունների գրանցումը:
3. Սույն որոշման 1-ին կետում նշված գույքի սեփականության իրավունքը պետությանը փոխանցվելուց առաջացող ավելացված արժեքի հարկի վճարումն իրականացնել «Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 9-րդ մասով սահմանված կարգով:
4. Սույն որոշման 1-ին կետում նշված՝ Գյումրի քաղաքի Շիրակացի փողոցի
68 հասցեում գտնվող՝ 1554.14 քառ. մետր շենքի, 130,89 քառ. մետր մակերեսով շինությունների և 0,182925 հեկտար հողամասի (սեփականության իրավունքի գրանցման վկայական` N 2646623) 3245.0 հազ. դրամ հաշվեկշռային արժեքով գույքն ամրացնել «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի դեպարտամենտ» պետական կառավարչական հիմնարկին:
5. Սույն որոշման 1-ին կետում նշված՝ Վանաձոր քաղաքի Երևանյան խճուղի
94 հասցեում գտնվող՝ 956.33 քառ. մետր շենքի, 479,1 քառ. մետր շինությունների և 0,336 հեկտար հողամասի (սեփականության իրավունքի գրանցման վկայական` N 1741557) 4915.0 հազ. դրամ հաշվեկշռային արժեքով գույքն ամրացնել «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին:
6. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին և Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի հետ համատեղ սահմանված կարգով ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը` դրանից բխող գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված ծախսերը կատարելով համապատասխանաբար «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի և «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի դեպարտամենտ» պետական կառավարչական հիմնարկի միջոցների հաշվին, իսկ ընկերության կանոնադրության փոփոխության հետ կապված ծախսերը կատարել «Ստանդարտների ազգային ինստիտուտ» փակ բաժնետիրական ընկերության միջոցների հաշվին: