Կառավարության որոշումներ

7 Սեպտեմբերի 2017, 1112 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿՑԻ ՕՐՎԱՆ ՆՎԻՐՎԱԾ «ԱՐՄ-ՍԵՔՅՈՒՐԻԹԻ» ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ

Համաձայն «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետի՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակցի օրվան նվիրված «Արմ-Սեքյուրիթի» անվտանգության բարձր տեխնոլոգիաների միջազգային ցուցահանդեսը 2017 թվականի սեպտեմբերի 2-4-ը Հայաստանի Հանրապետությունում կազմակերպելու նպատակով Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարությանը 2017 թվականի ինն ամսում հատկացնել 13,335.5 հազ. դրամ՝ Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Ներկայացուցչական ծախսեր» հոդվածով):
2. Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարին` աջակցել Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության կողմից տրամադրված մասնակցության հայտ ներկայացրած տեղական արտադրող ընկերությունների մասնակցությանը ցուցահանդեսին` Հայաստանի Հանրապետության արտահանմանն ուղղված արդյունաբերական քաղաքականության ռազմավարությամբ նախատեսված միջոցառումների իրականացման պետական աջակցության 2017 թվականի ծրագրով նախատեսված գործիքակազմի շրջանակում:
3. Թույլատրել Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարությանը ապրանքների, աշխատանքների, ծառայությունների ձեռքբերման պայմանագրերը կնքել «Մեկ անձից» գնման ընթացակարգով՝ համաձայն «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի: