Կառավարության որոշումներ

7 Սեպտեմբերի 2017, 1102 - Ա

«ՉԱՓԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼԸ ՆՎԱԶԵՑՆԵԼՈՒ ԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ «ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻՆ ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածին, 67-րդ հոդվածի 1-ին մասին, 68-րդ հոդվածի 7-րդ մասին և «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ և 11-րդ հոդվածի 1-ին մասի «գ» ենթակետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Թույլատրել «Չափագիտության ազգային ինստիտուտ» փակ բաժնետիրական ընկերությանը սեփականության իրավունքով իրեն պատկանող` Երևան քաղաքի Լեփսուսի փողոցի 25/1 հասցեում գտնվող՝ 150.0 հազ. դրամ հաշվեկշռային արժեքով, 1284.7 քառ. մետր տարածքը, 43.7 քառ. մետր շինությունը (սեփականության իրավունքի գրանցման վկայականը` N 23082012-01-1441) և 0.11603 հեկտար հողամասը (այսուհետ՝ գույք) վճարել այդ ընկերության կողմից տեղաբաշխված` պետությանը պատկանող համապատասխան թվով բաժնետոմսերի` սահմանված կարգով ձեռքբերման դիմաց:
2. Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարին`
1) «Չափագիտության ազգային ինստիտուտ» փակ բաժնետիրական ընկերության կողմից ձեռք բերված բաժնետոմսերի մարումից հետո, սահմանված կարգով, համապատասխան չափով նվազեցնել «Չափագիտության ազգային ինստիտուտ» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալը.
2) սահմանված կարգով ապահովել «Չափագիտության ազգային ինստիտուտ» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրության մեջ սույն որոշումից բխող փոփոխությունների գրանցումը:
3. Սույն որոշման 1-ին կետում նշված գույքի սեփականության իրավունքը պետությանը փոխանցվելուց առաջացող ավելացված արժեքի հարկի վճարումն իրականացնել «Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 9-րդ մասով սահմանված կարգով:
4. Սույն որոշման 1-ին կետում նշված գույքն ամրացնել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր «Պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին:
5. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի հետ համատեղ, սահմանված կարգով, ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը` դրանից բխող գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված ծախսերը կատարելով Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր «Պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի միջոցների հաշվին, իսկ ընկերության կանոնադրության փոփոխության հետ կապված ծախսերը կատարել «Չափագիտության ազգային ինստիտուտ» փակ բաժնետիրական ընկերության միջոցների հաշվին: