Կառավարության որոշումներ

7 Սեպտեմբերի 2017, 1092 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 23-Ի N 744-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին»  Հայաստանի   Հանրապետության   օրենքի   70-րդ  հոդվածի  1-ին  մասը`   Հայաստանի   Հանրապետության   կառավարությունը    ո ր ո շ ու մ է.
Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հունիսի 23-ի «ՓՄՁ ներդրումներ» ունիվերսալ վարկային կազմակերպություն փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալը բաժնետոմսեր թողարկելու և տեղաբաշխելու միջոցով ավելացնելու մասին» N 744-Ա որոշման 1-ին կետի 3-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3) երկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն Հայաստանի Հանրապետության կառավարության
2013 թվականի հոկտեմբերի 3-ի N 1069-Ն և Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հունիսի 26-ի N 717-Ա որոշումներում փոփոխություններ կատարելու վերաբերյալ և վերջիններիս ուժի մեջ մտնելուց հետո 10-օրյա ժամկետում «ՓՄՁ ներդրումներ» ունիվերսալ վարկային կազմակերպություն փակ բաժնետիրական ընկերության հետ կնքված պայմանագրերում կատարել փոփոխություններ` դրանք համապատասխանեցնելով փոփոխված որոշումներին:»: