Կառավարության որոշումներ

24 Օգոստոսի 2017, 1079 - Ա

«ՀՀ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ՎԱՅՔԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՎԱՐԺԱՐԱՆ» ԵՎ «ՀՀ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԵՂԵԳՆԱՁՈՐԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՎԱՐԺԱՐԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ, ԳՈՒՅՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 63-րդ ու 64-րդ հոդվածները և «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրացված՝ Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող՝ Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Վայք քաղաքի Մյասնիկյան 1/1 հասցեում գտնվող վարժարանի շենքը՝ 782.25 քառ. մետր ընդհանուր մակերեսով, գրադարանը՝ 88.6 քառ. մետր ընդհանուր մակերեսով, արհեստանոցը՝ 110.5 քառ. մետր ընդհանուր մակերեսով և 0.36 հեկտար մակերեսով հողատարածքը (իրավունքի գրանցման 2016 թվականի հունիսի 29-ի N 29062016-10-0003 վկայական) հետ վերցնել «ՀՀ Վայոց ձորի մարզի Վայքի քաղաքային վարժարան» պետական ոչ առևտրային կազմակերպությունից և ամրացնել «ՀՀ Վայոց ձորի մարզի Վայքի հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությանը:
2. «ՀՀ Վայոց ձորի մարզի Վայքի քաղաքային վարժարան» պետական ոչ առևտրային կազմակերպությունը (պետական գրանցման համարը` 44.210.00322) միացման ձևով վերակազմակերպել` միացնելով «Վայքի ավագ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությանը (պետական գրանցման համարը` 44.210.00341):
3. Սահմանել, որ՝
1) «ՀՀ Վայոց ձորի մարզի Վայքի քաղաքային վարժարան» պետական ոչ առևտրային կազմակերպության իրավահաջորդը «Վայքի ավագ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունն է, և վերջինիս են անցնում միացված իրավաբանական անձի իրավունքներն ու պարտականությունները` փոխանցման ակտին համապատասխան.
2) վերակազմակերպման հետ կապված ծախսերը կատարվելու են «Վայքի ավագ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության միջոցների հաշվին:
4. «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրացված՝ Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող՝ Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքի Վ. Տեր-Առաքելյան 10 հասցեում գտնվող վարժարանի շենքը՝ 1383.2 քառ. մետր ընդհանուր մակերեսով, էլեկտրական ենթակայանը՝ 19.9 քառ. մետր ընդհանուր մակերեսով, եռակցման արհեստանոցը՝ 120 քառ. մետր ընդհանուր մակերեսով, հյուսնի արհեստանոցը՝ 96 քառ. մետր ընդհանուր մակերեսով, կաթսայատունը՝ 12.6 քառ. մետր ընդհանուր մակերեսով և 1.66339 հեկտար մակերեսով հողատարածքը (իրավունքի գրանցման 2015 թվականի հոկտեմբերի 22-ի N 22102015-10-0006 վկայական) հետ վերցնել «ՀՀ Վայոց ձորի մարզի Եղեգնաձորի քաղաքային պետական հանրակրթական վարժարան պետական հանրակրթական ուսումնական հաստատություն» պետական ոչ առևտրային կազմակերպությունից և թողնել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության տնօրինությանը:
5. «ՀՀ Վայոց ձորի մարզի Եղեգնաձորի քաղաքային պետական հանրակրթական վարժարան պետական հանրակրթական ուսումնական հաստատություն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը (պետական գրանցման համարը` 65.210.00406) միացման ձևով վերակազմակերպել` միացնելով «Եղեգնաձորի ավագ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությանը (պետական գրանցման համարը` 65.210.00424):
6. Սահմանել, որ՝
1) «ՀՀ Վայոց ձորի մարզի Եղեգնաձորի քաղաքային պետական հանրակրթական վարժարան պետական հանրակրթական ուսումնական հաստատություն» պետական ոչ առևտրային կազմակերպության իրավահաջորդը «Եղեգնաձորի ավագ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունն է, և վերջինիս են անցնում միացված իրավաբանական անձի իրավունքներն ու պարտականությունները` փոխանցման ակտին համապատասխան.
2) վերակազմակերպման հետ կապված ծախսերը կատարվելու են «Եղեգնաձորի ավագ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության միջոցների հաշվին:
7. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզպետի հետ համատեղ ապահովել սույն որոշման 2-րդ և 5-րդ կետերում նշված՝
1) միացած պետական ոչ առևտրային կազմակերպությունների՝ հանձնվող գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը, ինչպես նաև հաստատել գույքի կազմը, արժեքը, միացման պայմանագրերը և փոխանցման ակտերը.
2) միացած պետական ոչ առևտրային կազմակերպությունների գործունեության դադարման պետական գրանցումը.
3) միացած պետական ոչ առևտրային կազմակերպությունների սովորողների՝ ուսումնառության բնականոն գործընթացը:
8. Թույլատրել «Վայքի ավագ դպրոց» և «Եղեգնաձորի ավագ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպություններին մարման կարգով շարունակելու «ՀՀ Վայոց ձորի մարզի Վայքի քաղաքային վարժարան» և «ՀՀ Վայոց ձորի մարզի Եղեգնաձորի քաղաքային պետական հանրակրթական վարժարան պետական հանրակրթական ուսումնական հաստատություն» պետական ոչ առևտրային կազմակերպություններում հիմնական ծրագրով սովորող՝ 5-րդ, 6-րդ, 7-րդ, 8-րդ և 9-րդ դասարաններում սովորողների ուսումնառությունը:
9. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում ապահովել «Վայքի ավագ դպրոց» և «Եղեգնաձորի ավագ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունների կանոնադրություններում վերակազմակերպումից բխող համապատասխան փոփոխությունների կատարումը և պետական գրանցումը:
10. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո վեցամսյա ժամկետում «ՀՀ Վայոց ձորի մարզի Վայքի հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության հետ կնքել սույն որոշման 1-ին կետում նշված անշարժ գույքի անհատույց օգտագործման մասին պայմանագիր՝ սահմանելով, որ պայմանագրից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերը ենթակա են իրականացման՝ «ՀՀ Վայոց ձորի մարզի Վայքի հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության միջոցների հաշվին:
11. Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզպետին և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում ներկայացնել առաջարկություն սույն որոշման 4-րդ կետում նշված՝ Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքի Վ. Տեր-Առաքելյան 10 հասցեում գտնվող անշարժ գույքի հետագա օգտագործման վերաբերյալ: