31 Օգոստոսի 2017, 1071 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅԱՆ «ՁՈՐԱԿ» ՀՈԳԵԿԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐՆԵՐ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ԽՆԱՄՔԻ ԿԵՆՏՐՈՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՆՆՋԱՐԱՆԱՅԻՆ ՄԱՍՆԱՇԵՆՔՆ ԶԲԱՂԵՑՐԱԾ ԱՆՁԱՆՑԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 203-րդ և «Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածների պահանջները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին՝
1) Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 203-րդ հոդվածով սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության (այսուհետ՝ նախարարություն) ենթակայության «Ձորակ» հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց խնամքի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության (այսուհետ՝ կազմակերպություն) ննջարանային մասնաշենքն ազատել առանց օրինական հիմքի և սեփականատիրոջ թույլտվության այնտեղ բնակվող ինն ընտանիքներից (այսուհետ՝ ընտանիք) և ազատված տարածքն օգտագործել կազմակերպության կանոնադրական խնդիրներին համապատասխան՝ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց բնակության, խնամքի և սոցիալ-վերականգնողական ծառայությունների տրամադրման նպատակով.
2) ննջարանային մասնաշենքում առանց օրինական հիմքի բնակվող ինն ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման նպատակով նրանց ցուցաբերել ֆինանսական աջակցություն՝ բնակարանի գնման վկայագրի տրամադրման միջոցով.
3) բնակարանի գնման վկայագրի տրամադրումն իրականացնել Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի փետրվարի 24-ի N 309-Ն որոշման հավելվածի կարգի 4-8-րդ, 11-20-րդ և 23-37-րդ կետերով սահմանված կարգով.
4) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 10-օրյա ժամկետում ստեղծել ծրագրի շրջանակներում ֆինանսական աջակցության տրամադրման գործընթացն իրականացնող հանձնաժողով (այսուհետ՝ հանձնաժողով), հաստատել հանձնաժողովի աշխատակարգը և սույն որոշմամբ նախատեսված բնակարանի գնման վկայագրի և պայմանագրի ձևերը.
5) կազմակերպության ննջարանային մասնաշենքի տարածքում բնակվող ընտանիքների բնակարանային խնդիրների ամբողջական լուծման նպատակով, անհրաժեշտության դեպքում, սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել միջծրագրային վերաբաշխման առաջարկություն՝ Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեով նախարարությանը հատկացված ընդհանուր միջոցների սահմաններում:
2. Սահմանել, որ՝
1) բնակարանի գնման վկայագրով նախատեսվող գումարի չափը կազմում է՝ մեկսենյականոց բնակարանի համար՝ 9.323,6 հազ. դրամ, երկսենյականոց բնակարանի համար՝ 13.985,4 հազ. դրամ, երեքսենյականոց բնակարանի համար՝ 18.647,2 հազ. դրամ.
2) կազմակերպության ննջարանային մասնաշենքում բնակվող ընտանիքներին բնակարանի գնման վկայագրերը տրամադրվում են Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի և բնակարանի գնման վկայագրի միջոցով ֆինանսական աջակցություն ստանալու իրավունք ունեցող անձի միջև կնքված պայմանագրի հիման վրա.
3) բնակարանի գնման վկայագիրը պետք է պարունակի հետևյալ պարտադիր վավերապայմանները՝
ա. վկայագրի թողարկման սերիան և համարը,
բ. վկայագիրը տրամադրող մարմնի անվանումը, տրամադրման ամսաթիվը,
գ. վկայագրի միջոցով աջակցություն ստացող անձի անձնագրային (փախստականի վկայականի) տվյալները՝ անունը, ազգանունը, հայրանունը, ծննդյան տարեթիվը և վայրը,
դ. վկայագիր ստացող անձի ընտանիքին հասանելիք բնակարանի (սենյակների թվով) և տրամադրվող աջակցության չափը,
ե. վկայագրի միջոցով բնակարանի (բնակելի տան) ձեռքբերման ժամկետը.
4) Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի և բնակարանի գնման վկայագրի միջոցով ֆինանսական աջակցություն ստանալու իրավունք ունեցող անձի միջև կնքվող պայմանագիրը պետք է պարունակի հետևյալ պարտադիր վավերապայմանները՝
ա. պայմանագրի համարը, կնքման օրը, ամիսը, տարեթիվը,
բ. պայմանագրի կողմերը (նախարարության անվանումը, պայմանագիր կնքող անձի պաշտոնը, անունը, ազգանունը և բնակարանի գնման վկայագրի միջոցով ֆինանսական աջակցություն ստանալու իրավունք ունեցող անձի՝ անձնագրային (փախստականի վկայականի) տվյալները (անունը, ազգանունը, հայրանունը, ծննդյան տարեթիվը և վայրը, հաշվառման հասցեն), ընտանիքի բոլոր անդամների անձնագրային տվյալները, անչափահասների՝ ծննդյան վկայականների սերիան և համարը,
գ. պայմանագրի առարկան,
դ. ֆինանսական աջակցության չափը,
ե. կողմերի իրավունքներն ու պարտականությունները,
զ. կողմերի՝ պայմանագրով սահմանված պարտականությունները չկատարելու հետևանքները,
է. պայմանագրի գործողության ժամկետը,
ը. կողմերի գտնվելու վայրը (հասցեները), վավերապայմանները և ստորագրությունները,
թ. բնակարանի գնման վկայագիր ստանալուց հետո պայմանագրում նշված ժամկետում՝ ընտանիքի (անձի) կողմից զբաղեցված տարածքը պարտադիր ազատելու պայմանը.
5) սույն կետի 3-րդ ենթակետում նշված բնակարանի գնման վկայագրի գործողության վերջնաժամկետը բնակարանի գնման վկայագրի տրամադրման օրվանից հաշված 6 ամիս է:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։