31 Օգոստոսի 2017, 1078 - Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ԴԱՏԱԻՐԱՎԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿ» ՊԵՏԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻՆ «ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆԸ, ՀԱԿԱ-ԿՈՌՈՒՊՑԻՈՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԻՋՈՑՈՎ` ԲԱՐԵԼԱ-ՎԵԼՈՒ ՕՐԵՆՍԴՐԱԿԱՆ ԵՎ ԿԱՐԳԱՎՈՐԻՉ ԴԱՇՏԸ` ԱՋԱԿՑԵԼՈՒ ԱԶԴԱՐԱՐՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՍՏԵՂԾՄԱՆԸ» ԴՐԱՄԱՇՆՈՐՀԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՐՏԱԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԱՇԻՎ ԲԱՑԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 9-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Դատաիրավական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկին իրեն սպասարկող Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության գանձապետական ստորաբաժանումում բացել արտաբյուջետային հաշիվ` Միացյալ Թագավորության արտաքին գործերի նախարարության կողմից «Աջակցություն Հայաստանի կառավարությանը, հակակոռուպցիոն ռազմավարության իրականացման միջոցով` բարելավելու օրենսդրական և կարգավորիչ դաշտը` աջակցելու ազդարարների արդյունավետ պաշտպանության համակարգի ստեղծմանը» ծրագիրն իրականացնելու նպատակով տրամադրվող դրամաշնորհային միջոցների տնօրինման համար:
2. Արտաբյուջետային հաշվի գործողության ժամկետը մինչև 2018 թվականի մարտի 31-ն է: