31 Օգոստոսի 2017, 1062 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷՆԵՐԳԵՏԻԿ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ԵՎ ԲՆԱԿԱՆ ՊԱՇԱՐՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՋՐԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ «ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԳՐԱՍԵՆՅԱԿ» ՊԵՏԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1999 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 22-Ի N 765 ԵՎ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 4-Ի N 1107-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հոկտեմբերի 7-ի N 1369-Ն որոշման 1-ին կետով հաստատված կանոնադրության 25-րդ կետի 2-րդ ենթակետի, 41-րդ, 42-րդ և 43-րդ կետերի պահանջները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Դադարեցնել Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի «Համայնքային զարգացման ծրագրերի գրասենյակ» պետական հիմնարկի (այսուհետ՝ պետական հիմնարկ) գործունեությունը:
2. Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահին`
1) պետական հիմնարկի գործունեության դադարեցման աշխատանքներն իրականացնելու նպատակով ստեղծել հանձնաժողով` դրա կազմում ընդգրկելով Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի, Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության ներկայացուցիչներին.
2) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում ավարտել պետական հիմնարկի գործունեության դադարեցման աշխատանքները:
3. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով պետական հիմնարկի գործունեության դադարեցման պահից Ֆրանսիայի Հանրապետության կառավարության աջակցությամբ իրականացվող Երևանի ջրամատակարարման և ջրահեռացման բարելավման ծրագրի արդյունքում ստեղծված գույքը և փաստաթղթերը, ինչպես նաև դրա հաշվեկշռում մնացած գույքն ամրացնել, իսկ դեբիտորական և կրեդիտորական պարտավորությունների իրավունքը վերապահել Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի «Ջրային տնտեսության ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկին:
4. 2017 թվականի հոկտեմբերի 1-ից ուժը կորցրած ճանաչել՝
1) Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի դեկտեմբերի 22-ի «Օտարերկրյա պետությունների և միջազգային վարկատու կազմակերպությունների կողմից Հայաստանի Հանրապետությանը տրամադրվող վարկային և դրամաշնորհային միջոցների հաշվին ծրագրերի իրականացման միջոցառումների մասին» N 765 որոշման 2-րդ կետով հաստատված հավելվածի 1-ին կետը.
2) Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի օգոստոսի 4-ի «Համայնքային զարգացման ծրագրերի գրասենյակ» պետական հիմնարկի կանոնադրությունն ու կառուցվածքը հաստատելու, Երևանի քաղաքապետին լիազորություն վերապահելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի դեկտեմբերի 1-ի N 1183 ու 2009 թվականի սեպտեմբերի 10-ի N 1042-Ն որոշումներում փոփոխություններ կատարելու մասին» N 1107-Ն որոշման 1-ին, 2-րդ, 4-րդ, 5-րդ կետերը և NN 1, 2 հավելվածները:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: