24 Օգոստոսի 2017, 1028 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի N 1536-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի դեկտեմբերի 24-ի «Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի գիտակրթական գործունեությանն աջակցող հիմնադրամ ստեղծելու մասին» N 1536-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) որոշման 5-րդ կետում «10» թիվը փոխարինել «15» թվով.
2) որոշման հավելվածի 30-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«30. Խորհուրդը բաղկացած է տասնհինգ անդամից՝
1) Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարը` ի պաշտոնե.
2) Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի առաջին տեղակալը` ի պաշտոնե.
3) Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի տեղակալ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ռազմարդյունաբերական պետական կոմիտեի նախագահը` ի պաշտոնե.
4) համալսարանի պետը` ի պաշտոնե.
5) երեք ներկայացուցիչ` համալսարանից, ութը` Հայաստանի Հանրապետության պաշտպանական-անվտանգային ոլորտում գործունեության փորձ ունեցող անձինք:»:
2. Հիմնադրամի գործադիր տնօրենին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո
15-օրյա ժամկեոտւմ ապահովել հիմնադրամի կանոնադրության մեջ սույն որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետի համաձայն կատարված փոփոխությունների պետական գրանցումը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: