24 Օգոստոսի 2017, 1035 - Ա
«ԲԱՐՁՐԱՎՈԼՏ ԷԼԵԿՏՐԱՑԱՆՑԵՐ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԵՏՈՄՍԵՐՈՎ ՀԱՎԱՍՏՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 954-րդ հոդվածով, ինչպես նաև ելնելով «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» փակ բաժնետիրական ընկերության գործունեության արդյունավետության բարձրացման անհրաժեշտությունից` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» փակ բաժնետիրական ընկերության` Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող բաժնետոմսերով հավաստված իրավունքները հանձնել «Տաշիր Կապիտալ» փակ բաժնետիրական ընկերության հավատարմագրային կառավարմանը:
2. Հավանություն տալ Հայաստանի Հանրապետության (կառավարման հիմնադիր) և «Տաշիր Կապիտալ» փակ բաժնետիրական ընկերության (հավատարմագրային կառավարիչ) միջև կնքվող «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» փակ բաժնետիրական ընկերության` Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող 100 տոկոս բաժնետոմսերով հավաստված իրավունքների հավատարմագրային կառավարման պայմանագրի նախագծին` համաձայն հավելվածի:
3. Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարին` Հայաստանի Հանրապետության անունից կնքել «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» փակ բաժնետիրական ընկերության` Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող 100 տոկոս բաժնետոմսերով հավաստված իրավունքների հավատարմագրային կառավարման պայմանագիրը` հանդես գալով որպես հավատարմագրային կառավարման հիմնադրի ներկայացուցիչ:
- Հունվար
- Փետրվար
- Մարտ
- Ապրիլ
- Մայիս
- Հունիս
- Հուլիս
- Օգոստոս
- Սեպտեմբեր
- Հոկտեմբեր
- Նոյեմբեր
- Դեկտեմբեր