Կառավարության որոշումներ

10 Օգոստոսի 2017, 982 - Ա

«65 ՌԱԶՄԱԿԱՆ ԳՈՐԾԱՐԱՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՄԻԱՑՄԱՆ ՁԵՎՈՎ «ԳԱՌՆԻ-ԼԵՌ» ԳԻՏԱԱՐՏԱԴՐԱԿԱՆ ՄԻԱՎՈՐՈՒՄ» ԲԱՑ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

«Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասին, 20-րդ ու 24-րդ հոդվածներին, 67-րդ հոդվածի 1-ին և 68-րդ հոդվածի 7-րդ մասերին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Վերակազմակերպել «65 Ռազմական գործարան» փակ բաժնետիրական ընկերությունը (պետական գրանցման համարը` 80.140.00374) «Գառնի-Լեռ» գիտաարտադրական միավորում» բաց բաժնետիրական ընկերության (պետական գրանցման համարը` 222.130.00056)՝ միացման ձևով:
2. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին՝ վեցամսյա ժամկետում ՝
1) Հայաստանի Հանրապետության անունից մասնակցել «Գառնի-Լեռ» բաց բաժնետիրական ընկերության ընդհանուր ժողովին և կողմ քվեարկել ընկերության վերակազմակերպմանը՝ սույն որոշման 1-ին կետով նախատեսված միացման վերաբերյալ որոշմանը համապատասխան.
2) ապահովել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով՝ սույն որոշման 1-ին կետում նշված վերակազմակերպման գործընթացի իրականացումը, «65 Ռազմական գործարան» փակ բաժնետիրական ընկերության գործունեության դադարեցման և «Գառնի-Լեռ» գիտաարտադրական միավորում» բաց բաժնետիրական ընկերության կանոնադրության փոփոխության պետական գրանցման կատարումը.
3) սույն որոշումից բխող գույքային իրավունքների, ինչպես նաև իրավաբանական անձանց պետական գրանցման հետ կապված ծախսերը կատարել «Գառնի-Լեռ» գիտաարտադրական միավորում» բաց բաժնետիրական ընկերության միջոցների հաշվին: