Կառավարության որոշումներ

10 Օգոստոսի 2017, 957 - Ն

«ԱՌԵՎՏՐԻ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՎ ՊԱՐՏԱԴԻՐ ԴՐՈՇՄԱՎՈՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ «Դ» ՍԵՐԻԱՅԻ ԴՐՈՇՄԱՊԻՏԱԿ ՆԵՐԸ ԿԻՐԱՌՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԴՆԵԼՈՒ ԵՎ ԱՐԺԵՔԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

 

Հիմք ընդունելով «Առևտրի և ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9.5-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. «Առևտրի և ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված պարտադիր դրոշմավորման ենթակա ապրանքների դրոշմավորման համար կիրառության մեջ դնել «Դ» սերիայի դրոշմապիտակները:
2. Սահմանել՝
1) որ մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը կիրառության մեջ դրված սերիաներով դրոշմապիտակների առկայության դեպքում պարտադիր դրոշմավորման ենթակա ապրանքների դրոշմավորման համար կարող են տրամադրվել նաև կիրառության մեջ դրված սերիաներով դրոշմապիտակներ.
2) «Դ» սերիայի դրոշմապիտակի հազար հատի արժեքը` 3783 դրամ:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: