3 Օգոստոսի 2017, 939 - Ա
«ԼԱԿՈՒԶԵՌ ՀԱՅԱՍՏԱՆ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ «ԱԼՅԱՆՍ» ԱԶԱՏ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՏՈՒ ՇԱՀԱԳՈՐԾՈՂԻ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆԸ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 21-Ի N 532-Ա ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հոկտեմբերի 13-ի N 1521-Ն որոշման N 2 հավելվածի 14-րդ կետը և 15-րդ կետի 1-ին ենթակետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Դադարեցնել «ԼԱԿՈՒԶԵՌ ՀԱՅԱՍՏԱՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության «Ալյանս» ազատ տնտեսական գոտու շահագործողի թույլտվությունը:
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մայիսի 21-ի «ԼԱԿՈՒԶԵՌ ՀԱՅԱՍՏԱՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանն «Ալյանս» ազատ տնտեսական գոտու շահագործողի թույլտվություն տրամադրելու մասին» N 532-Ա որոշումը:
3. Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարին`
1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում «ԼԱԿՈՒԶԵՌ ՀԱՅԱՍՏԱՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հոկտեմբերի 13-ի N 1521-Ն որոշմամբ սահմանված կարգով տեղեկացնել սույն որոշման ընդունման մասին.
2) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկօրյա ժամկետում այն տրամադրել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեին և ռեեստրում կատարել համապատասխան փոփոխություններ: