Կառավարության որոշումներ

3 Օգոստոսի 2017, 932 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 18-Ի N 1452-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության պետական մանկատների շրջանավարտներին պետական աջակցության ծրագիրը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի փետրվարի 17-ի N 158-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1452-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը՝
1) որոշման վերնագրում «մանկատների» բառը փոխարինել «մարմինների ենթակայության ներքո գտնվող՝ երեխաներին խնամք տրամադրող բնակչության սոցիալական պաշտպանության ընդհանուր տիպի հաստատությունների» բառերով.
2) որոշման 1-ին կետում «մանկատների» բառը փոխարինել «մարմինների ենթակայության ներքո գտնվող՝ երեխաներին խնամք տրամադրող բնակչության սոցիալական պաշտպանության ընդհանուր տիպի հաստատությունների (այսուհետ՝ մանկատուն)» բառերով.
3) որոշման հավելվածի 12-րդ կետում «Կազմակերպությունն» բառը փոխարինել «Կազմակերպությունը կամ մանկատունն» բառերով.
4) որոշման հավելվածի 14-րդ կետը «կազմակերպությունը» բառից հետո լրացնել «կամ մանկատունը» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: