Կառավարության որոշումներ

3 Օգոստոսի 2017, 920 - Ն

ՉԱՓԻՑ ԱՎԵԼԻ ՎՃԱՐՎԱԾ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՀԱՐԿԻ ԵՎ ՓՈԽԱԴՐԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԳՈՒՅՔԱՀԱՐԿԻ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՀԱՇՎԱՆՑՄԱՆ ԵՎ (ԿԱՄ) ՎԵՐԱԴԱՐՁԻ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 237-րդ և 252-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Սահմանել չափից ավելի վճարված անշարժ գույքի հարկի և փոխադրամիջոցների գույքահարկի գումարների հաշվանցման և (կամ) վերադարձի կարգը` համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ հողի հարկի և գույքահարկի գծով առկա գերավճարները 2018 թվականի հունվարի 1-ից հաշվանցվում և (կամ) վերադարձվում են սույն որոշման հավելվածով սահմանված ընդհանուր կարգով: Ընդ որում՝
1) հողի հարկի գծով առաջացած գերավճարների հաշվանցման նպատակով դրանք առաջնահերթ ուղղվում են անշարժ գույքի հարկի գծով հաշվարկված պարտավորությունների (այդ թվում՝ տույժերի), այնուհետև` փոխադրամիջոցների գույքահարկի գծով հաշվարկված պարտավորությունների (այդ թվում՝ տույժերի) մարմանը.
2) «Գույքահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված շենքերի և շինությունների մասով առաջացած գույքահարկի գերավճարների հաշվանցման նպատակով դրանք առաջնահերթ ուղղվում են անշարժ գույքի հարկի գծով հաշվարկված պարտավորությունների (այդ թվում՝ տույժերի), այնուհետև` փոխադրամիջոցների գույքահարկի գծով հաշվարկված պարտավորությունների (այդ թվում՝ տույժերի) մարմանը.
3) «Գույքահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված փոխադրամիջոցների մասով առաջացած գույքահարկի գերավճարների հաշվանցման նպատակով դրանք առաջնահերթ ուղղվում են փոխադրամիջոցների գույքահարկի գծով հաշվարկված պարտավորությունների (այդ թվում՝ տույժերի), այնուհետև՝ անշարժ գույքի հարկի գծով հաշվարկված պարտավորությունների (այդ թվում՝ տույժերի) մարմանը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2018 թվականի հունվարի 1-ից:

Հավելված