Կառավարության որոշումներ

3 Օգոստոսի 2017, 917 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 21-Ի N 605-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի ապրիլի 21-ի «Քաղաքացիական և ծառայողական զենքի ու դրա փամփուշտների տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» N 605-Ն որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1. Սույն քաղաքացիական և ծառայողական զենքի ու դրա փամփուշտների տեխնիկական կանոնակարգի (այսուհետ՝ տեխնիկական կանոնակարգ) գործողությունը տարածվում է «Զենքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով Հայաստանի Հանրապետությունում կիրառման համար թույլատրված՝ արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկերի ծածկագրերին համապատասխան՝ հետևյալ քաղաքացիական և ծառայողական զենքի ու դրա փամփուշտների խմբերի վրա՝
9302 00 000 0-ից Գազային ատրճանակներ և ռևոլվերներ, այդ թվում՝ ռետինե
գնդակներով, փամփուշտներով կրակելու հնարավորությամբ,

9302 00 000 0-ից Ակոսափող սպորտային ատրճանակներ և ռևոլվերներ,

9302 00 000 0-ից Ակոսափող ծառայողական ատրճանակներ և ռևոլվերներ,
(բացառությամբ
ռազմական
նշանակության
արտադրանքի)

9303 20-ից Սպորտային ողորկափող հրազեն,

9303 30 000 0-ից Սպորտային ակոսափող հրազեն,

9303 20 100 0-ից Որսորդական մի փողանի ողորկ-երկարափող հրազեն,

9303 20 950 0-ից Որսորդական երկփողանի կամ համակցված հրազեն,
9303 30 000 0-ից

9303 20 950 0-ից Որսորդական երկփողանի ողորկափող հրազեն, այդ թվում՝ տարբեր տրամաչափի փողերով,

9303 30 000 0-ից Որսորդական ակոսափող հրազեն,
9303 20 950 0-ից

9304 00 000 0-ից Որսորդական օդաճնշիչ զենք՝ ոչ ավելի, քան 25 ջոուլ փողային էներգիայով,

9304 00 000 0-ից Սպորտային օդաճնշիչ երկարափող զենք՝ 3 ջոուլից ավելի փողային էներգիայով

9304 00 000 0-ից Սպորտային օդաճնշիչ ատրճանակներ և ռևոլվերներ՝ 3 ջոուլից ավելի փողային էներգիայով,

9306 21 000 0-ից Սպորտային և որսորդական ողորկափող հրազենի
փամփուշտներ, այդ թվում՝ փորձարկիչ,

9306 30 100 0-ից Սպորտային, ծառայողական ատրճանակների և ռևոլվների
(բացառությամբ փամփուշտներ,
ռազմական
նշանակության
արտադրանքի),

9306 30 900 0-ից Սպորտային և որսորդական ակոսափող հրազենի (բացի
ատրճանակներից և ռևոլվերներից), ինքնապաշտպանական
գազային զենքի փամփուշտներ, այդ թվում՝ փորձարկիչ,

9307 00 000 0-ից Որսորդական սառը շեղբավոր զենք (որսորդական 8211-ից դանակներ և դաշույններ),

9307 00 000 0-ից Սպորտային սառը շեղբավոր զենք,

93 07 00 000 0-ից Այլ սառը շեղբավոր զենք (սառը շեղբավոր զենք՝
նախատեսված կրելու կազակական համազգեստի հետ,
ինչպես նաև Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների ազգային տարազների հետ՝ նախատեսված հավաքածուներ կազմելու համար,

95 06 99 900 Սպորտային աղեղներ և արբալետներ,

9304 00 000 0-ից Հայաստանի Հանրապետության ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման հանրապետական գործադիր մարմնի պահանջներին և առողջապահության հանրապետական մարմնի սահմանած նորմերին համապատասխանող էլեկտրահարող սարքեր և կայծային պարպիչներ,

9303-ից Կառուցվածքով միայն լուսային, ծխային կամ ձայնային ազդանշաններ արձակելու համար նախատեսված 6 մմ-ից ավելի տրամաչափի ազդանշանային զենք.

2) 4-րդ կետի «երկարափող հրազեն» և «կարճափող հրազեն» հասկացությունները շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«երկարափող հրազեն՝ 300 մմ և ավելի երկարություն ունեցող փողով (փողերով) հրազեն,
կարճափող հրազեն՝ մինչև 300 մմ երկարություն ունեցող փողով (փողերով) հրազեն».
3) 4-րդ կետից հանել «անփող հրազեն» տերմինը և դրա հասկացությունը.
4) հանել 8-րդ կետը.
5) 23-րդ կետից հանել «ինքնապաշտպանական անփող հրազենի» բառերը և «լուսաձայնային» բառը փոխարինել «լուսային, ծխային կամ ձայնային» բառերով.
6) IX գլխի ստանդարտների ցանկից հանել «ԳՕՍՏ 30520 Հրազեն ձեռքի. Սարքեր արդյունաբերական ու հատուկ նշանակության. Անվտանգության պահանջներ և անվտանգության փորձարկման մեթոդներ», «ԳՕՍՏ Ռ 51589 Հրազեն ինքնապաշտպանական անփող. («ՕՍԱ» համալիր. Ընդհանուր տեխնիկական պահանջներ և փորձարկման մեթոդներ)», «ԳՕՍՏ Ռ 51611 Փամփուշտներ հատուկ ինքնապաշտպանական անփող հրազենի. («ՕՍԱ» համալիր) համար. Ընդհանուր տեխնիկական պահանջներ. Անվտանգության պահանջներ և փորձարկման մեթոդներ» տողերը, և ցանկը լրացնել նոր տողով՝« ՀՍՏ ԳՕՍՏ Ռ 50529 Հրազեն քաղաքացիական և ծառայողական. Սարքեր արդյունաբերական ու հատուկ նշանակության. Անվտանգության պահանջներ և անվտանգության փորձարկման մեթոդներ»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: