3 Օգոստոսի 2017, 913 - Ն
«ՄԵՂՐԻ» ԱԶԱՏ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՏԻ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ և 10-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.
1. Հիմնադրման միջոցով ստեղծել «Մեղրի» ազատ տնտեսական գոտի» փակ բաժնետիրական ընկերություն (այսուհետ` ընկերություն):
2. Ընկերության կանոնադրական կապիտալի չափը սահմանել 50,000 դրամ, որը բաժանված է 10 հատ հասարակ (սովորական) բաժնետոմսի` յուրաքանչյուրը 5,000 դրամ անվանական արժեքով: Ընկերության բոլոր բաժնետոմսերը պատկանում են Հայաստանի Հանրապետությանը:
3. Ընկերության պետական սեփականություն հանդիսացող բոլոր 100 տոկոս բաժնետոմսերի փաթեթի կառավարման լիազորությունը վերապահել Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությանը:
4. Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարին՝ եռամսյա ժամկետում՝
1) հաստատել ընկերության կանոնադրությունը.
2) ձևավորել ընկերության գործադիր մարմինը․
3) ապահովել ընկերության պետական գրանցումը և օրենքով սահմանված՝ ընկերության հիմնադրի մյուս լիազորությունների իրականացումը: