Կառավարության որոշումներ

27 Հուլիսի 2017, 910 - Ն

ՍՈՒԲՍԻԴԻԱՆԵՐԸ, ՍՈՒԲՎԵՆՑԻԱՆԵՐԸ ԵՎ ԴՐԱՄԱՇՆՈՐՀԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐԸ՝ ՈՐՊԵՍ ԱՐՏՈՆՅԱԼ ՈՐԱԿԱՎՈՐՈՂ, ՓՈՓՈԽՈՂ ԿԱՄ ԿԱՍԵՑՆՈՂ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՁԵՎԱՎՈՐԵԼՈՒ, ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ԿԱԶՄԸ, ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈՂՄԻՑ ՍՈՒԲՍԻԴԻԱՆԵՐԻ, ՍՈՒԲՎԵՆՑԻԱՆԵՐԻ ՈՒ ԴՐԱՄԱՇՆՈՐՀԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐԻ` ՈՐՊԵՍ ԱՐՏՈՆՅԱԼ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ, ՓՈՓՈԽՄԱՆ ԿԱՄ ԿԱՍԵՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ մասի 17-րդ և Ավելացված արժեքի հարկի մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 38-րդ կետերը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Ձևավորել սուբսիդիաները, սուբվենցիաները և դրամաշնորհային ծրագրերը՝ որպես արտոնյալ որակավորող, փոփոխող կամ կասեցնող մասնագիտական հանձնաժողով (այսուհետ` հանձնաժողով) և սահմանել հանձնաժողովի կազմը` համաձայն N 1 հավելվածի:
2. Սահմանել՝
1) հանձնաժողովի գործունեության կարգը՝ համաձայն N 2 հավելվածի.
2) հանձնաժողովի կողմից սուբսիդիաների, սուբվենցիաների ու դրամաշնորհային ծրագրերի` որպես արտոնյալ որակավորման, փոփոխման կամ կասեցման կարգը՝ համաձայն N 3 հավելվածի:
3. Սահմանել, որ հանձնաժողովի անհատական կազմը հաստատում է Հայաստանի Հանրապետության վարչապետը:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
 

Հավելված