27 Հուլիսի 2017, 909 - Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 4-Ի N 919-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 6-րդ մասը և ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին և 5-րդ մասերով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի սեպտեմբերի 4-ի Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի կառուցվածքը, անվանացանկը և հաստիքացուցակը հաստատելու մասին N 919-Ա որոշման N 1 հավելվածի 4-րդ կետի 2-րդ ենթակետում Արարատի քննչական բաժին բառերը փոխարինել Վեդիի քննչական բաժին բառերով: