27 Հուլիսի 2017, 907 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 6-Ի N 1694-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի նոյեմբերի 6-ի «Հայաստանի Հանրապետության էներգետիկայի ոլորտի պետական ընկերությունների 2003-2007 թվականների ֆինանսական առողջացման ծրագրի ու 2003-2007 թվականների ֆինանսական հոսքերի կանխատեսումների և մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1694-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումը՝
1) որոշման 4-րդ կետի «դ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«դ) տնօրենների խորհուրդների հանրային ծառայող կամ բարձրաստիճան պաշտոնատար անձ չհանդիսացող անդամների վարձատրությունը, ինչպես նաև խորհուրդների անդամների գործունեության հետ կապված մյուս ծախսերը նախատեսվում են ընկերությունների վարչական աշխատակազմերի պահպանման ծախսերի նախահաշիվներում.».
2) որոշման N 1 հավելվածի 6-րդ կետի 11-րդ պարբերության երկրորդ նախադասությունը «Տնօրենների խորհրդում» բառերից հետո լրացնել «հանրային ծառայող կամ
բարձրաստիճան պաշտոնատար անձ չհանդիսացող անդամների» բառերով:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: