Կառավարության որոշումներ

27 Հուլիսի 2017, 900 - Ա

ԲԱՐՁՐԱՍՏԻՃԱՆ ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԱՆՑ ԷԹԻԿԱՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԹԻՎԸ ԵՎ ՀԱՍՏԻՔԱՑՈՒՑԱԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 38.1-ին հոդվածի 2-րդ մասին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հաստատել բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի աշխատակազմի աշխատողների թիվը և հաստիքացուցակը՝ համաձայն հավելվածի:
2. Առաջարկել Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմին բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին վերապահված իրավասությունների իրականացման նպատակով իրականացնել ընդհանուր փաստաթղթաշրջանառության, գնումների կազմակերպման, անձնակազմի կառավարման և գործերի կառավարչության գործառույթները:

Հավելված