Կառավարության որոշումներ

27 Հուլիսի 2017, 896 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻՆ ԱՐՏԱԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԱՇԻՎ ԲԱՑԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 9-րդ մասին համապատասխան`  Հայաստանի  Հանրապետության  կառավարությունը  ո ր ո շ ու մ է.
1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետարանին իրեն սպասարկող Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության գանձապետական ստորաբաժանումում բացել արտաբյուջետային հաշիվ` Չեխիայի Հանրապետության դեսպանատան կողմից Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզում Ավելի կանաչ Հայաստան, աղբի տեսակավորում թեմայով դասընթացների և բնակչության շրջանում քարոզչության իրականացման նպատակով տրամադրվող դրամաշնորհային միջոցների տնօրինման համար:
2. Արտաբյուջետային հաշվի գործողության ժամկետ սահմանել մինչև Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետարանի և Չեխիայի Հանրապետության դեսպանատան միջև կնքված պայմանագրի համաձայն իրականացվող գործողությունների ավարտը:

 

Արխիվ

2025

2024
  • Հունվար
  • Փետրվար
  • Մարտ
  • Ապրիլ
  • Մայիս
  • Հունիս
  • Հուլիս
  • Օգոստոս
  • Սեպտեմբեր
  • Հոկտեմբեր
  • Նոյեմբեր
  • Դեկտեմբեր