Կառավարության որոշումներ

20 Հուլիսի 2017, 863 - Ա

ԳՈՒՅՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի պահանջները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. «Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկից հետ վերցնել վերջինիս հաշվեկշռում հաշվառված և Հայաստանի Հանրապետության պետական մարմինների շահագործմանը հանձնված PABX կայանները և դրանք ամրացնել պետական կառավարչական հիմնարկների աշխատակազմերին՝ համաձայն N 1 հավելվածի:
2. «Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկից հետ վերցնել սույն որոշման N 2 հավելվածում նշված գույքը:
3. Առաջարկել սույն որոշման N 2 հավելվածում նշված պետական կառավարչական հիմնարկների ղեկավարներին սույն որոշման N 2 հավելվածում նշված գույքը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվառել նույն հավելվածում նշված համապատասխան պետական կառավարչական հիմնարկների հաշվեկշիռներում:
 

Հավելված