20 Հուլիսի 2017, 858 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 8-Ի N 657-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասը, 24-րդ հոդվածի 1-ին մասը, «Հիմնադրամների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածը, 10-րդ հոդվածի 4-րդ մասը և Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 63-րդ, 685-րդ և 688-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հունիսի 8-ի «Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպությունը «Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարան» հիմնադրամի վերակազմավորելու, որպես նվիրատվություն գույք ընդունելու և գույք տրամադրելու մասին» N 657-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) 4-րդ կետում «տնօրեն-ռեկտորի» բառերը փոխարինել «տնօրենի» բառով.
2) 10-րդ կետում «որոշման N 3 հավելվածի 1-ին, 1.1-ին և 1.2-րդ» բառերը փոխարինել «որոշման N 3 հավելվածի 1-1.5-րդ» բառերով.
3) N 1 հավելվածում՝
ա. 19-րդ կետից հանել «ու միությունների» բառերը,
բ. 37-րդ կետի 5-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ
«5) եթե նա նշանակվել է ի պաշտոնե՝ նրա զբաղեցրած պաշտոնին այլ անձ նշանակելու կամ նրա զբաղեցրած պաշտոնի վերացման դեպքում.»,
գ. 63-րդ կետից հանել «, ձեռնարկատիրական գործունեության նոր տեսակներ սահմանել» բառերը, իսկ «սույն կանոնադրությամբ սահմանված կարգով» բառերը փոխարինել «իր անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: