Կառավարության որոշումներ

20 Հուլիսի 2017, 854 - Ա

ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ԵՎ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԳՈՒՅՔ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 685-րդ հոդվածով և «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի նոյեմբերի 10-ի N 1158-Ն որոշման համաձայն՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2017 թվականի ապրիլի 2-ի և Երևանի ավագանու ընտրությունների տեսանկահարահանումը կազմակերպելու նպատակով ձեռք բերված`
1) սերվերային հանգույցի սարքավորումներն անհատույց, անժամկետ օգտագործման իրավունքով տրամադրել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի «Էլեկտրոնային կառավարման ենթակառուցվածքների ներդրման գրասենյակ» փակ բաժնետիրական ընկերությանը՝ համաձայն N 1 հավելվածի.
2) տեսախցիկները և ինժեկտորներն ամրացնել համապատասխան պետական կառավարման մարմիններին` համաձայն N 2 հավելվածի :
2. Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում՝
1) ապահովել սույն որոշման NN 1 և 2 հավելվածներում նշված գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը.
2) Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի «Էլեկտրոնային կառավարման ենթակառուցվածքների ներդրման գրասենյակ» փակ բաժնետիրական ընկերության հետ կնքել սույն որոշման N 1 հավելվածում նշված գույքի անհատույց օգտագործման մասին պայմանագիր:
 

Հավելված